Դրամի փոխարժեքը 10:50-ի դրությամբ` դոլարն էժանացել է
Այսօր՝ փետրվարի 19-ի ժամը 10:50-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 478.5 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 481 դրամ: Կարելի է արձանագրել, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան նվազել է: Միևնույն ժամանակ Եվրոյի փոխարժեքը՝ 546 դրամ՝ առք և 550 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 7.75 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 8.05 դրամ: