Դրամի փոխարժեքը 10:50-ի դրությամբ
Այսօր՝ փետրվարի 20-ի ժամը 10:50-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 478.5 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 480 դրամ: Կարելի է արձանագրել, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան նվազել է: Միևնույն ժամանակ Եվրոյի փոխարժեքը՝ 542 դրամ՝ առք և 548 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 7.66 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 7.98 դրամ: