Ֆինանսների նախարարությունը շարունակում է հարկ վճարողների համար դասընթացները
«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015թ-ի փետրվարի 27-ին կազմակերպում է «ՀԴՄ-ներով անկանխիկ գործարքների գրանցումը և բանկային քարտերով վճարումների իրականացումը» թեմայով հանդիպում-քննարկում: Հանդիպումը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Առավել մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով` 060 544 986, 060 544 692 հեռախոսահամարներով:
Հանդիպում-քննարկման ժամանակացույց
Ժամ – 09:30-11:00
Թեմա – «ՀԴՄ-ների առևտրային ծրագրի ինտեգրացում»
Դասավանդողներ – Հայկազ Ավետիսյան(Ծրագրի ղեկավար) և Վահե Մոմջյան (Ծրագրավորողների թիմի ղեկավար)