
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցություն
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 23-26-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:
ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 7 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 134 հարց, 34 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 23-26 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի փետրվարի 23-ի նիստում: