ԿԲ. 2015թ.-ին արդյունաբերության ճյուղում աճը կկազմի 1.0-1.6%
Կենտրոնական բանկը 2015 թվականին մեր երկրի արդյունաբերության ճյուղում կանխատեսվում է ավելացված արժեքի 1.0-1.6% աճ: Ինչպես նշվում է «Գնաճի հաշվետվություն» հրապարակման մեջ՝ ճյուղի վերաբերյալ կանխատեսումները վերանայվել են փոքր-ինչ նվազման ուղղությամբ: Մասնավորապես, հիմնականում նվազեցվել է հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտներում ակնկալվող աճի տեմպը՝ պայմանավորված համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների նվազման միտումով: Նվազման ուղղությամբ են վերանայվել նաև շինանյութերի, խմիչքի արտադրության և սննդի վերամշակման աճի տեմպերը՝ պայմանավորված համապատասխանաբար շինարարության ճյուղի և արտաքին ու ներքին պահանջարկի կրճատմամբ:
Միևնույն ժամանակ, ԿԲ-ում վստահ են, որ 2015 թվականին Թեղուտի հանքավայրի շահագործումը և արտահանման նոր շուկաների բացահայտումը էապես կնպաստեն սպասվող չափավոր աճին: