Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքները
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 4 արձանագրություն է կազմվել: