Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կրճատվել են ևս 4 մլրդ դոլարով
Ռուսաստանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա փետրվարի 13-20 ժամանակահատվածում ՌԴ ոսկեարժութային պահուստները կրճատվել են 3.7 մլրդ դոլարով և կազմել 364.6 մլրդ դոլար, ինչը 2007թ.-ից մինչ այժմ գրանցված նվազագույն ցուցանիշն է:
Նշենք, որ պահուստների կրճատման հիմնական պատճառը արևմտյան պատժամիջողների հետևանքով Ռուսաստանում սկիզբ առած տնտեսական ճգնաժամն է: Ռուսաստանի կառավարությունը պահուստային միջոցներն ուղղում է երկրի տնտեսության կայությունն ապահովելուն: Նշենք նաև, որ ՌԴ ոսկու պաշարներն այժմ կազմում են 1 187.5 տոննա, ինչը վերջին 20 տարիների ամենամեծ ցուցանիշն է: