2014թ.-ին կենսաթոշակի միջին չափը կազմել է 35 հազար դրամ
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2014թ. տարեվերջին մեր երկրում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 463 հազար 145 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458 հազար 569, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 4 հազար 576 մարդ: Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 35 հազար 812.8 դրամ: