2015թ. հունվարին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 8.3%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015թ. հունվարին Հայաստանում արտադրված մսի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 8.3%-ով և կազմել 1.472.1 տոննա:
2015թ. հունվարին Հայաստանի Հնարապետությունում արտադրվել է 264.3 տոննա մսամթերք (ներառյալ երշիկեղենը): Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաեմատ աճել է 15%-ով (2014թ. հունվարին՝ 230 տոննա):
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալը: Այս ցուցանիշն նվազել է 3.2%-ով և կազմել 24.5 տոննա: