Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ապրիլի 11-ը՝ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր
09/03/2015 17:27
Կիսվել

Ապրիլի 11-ը՝ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, մեկ անգամ ևս շնորհավորել է աշխատակազմի, ինչպես նաև բոլոր կանանց ու աղջիկներին կանանց միջազգային օրվա առթիվ և հղել իր բարեմաղթանքները: Մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ մարտի 8-ին մայրաքաղաքում անցկացված տոնական միջոցառումները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանից, ապա շարունակվել բոլոր վարչական շրջաններում՝ իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ նվիրելով: Նաև զեկուցվել է, որ կազմակերպվել են ժամանցային տարբեր ծրագրեր և բացօթյա համերգներ: 

Հայտարարված ժամանակացույցի համաձայն՝ այսօրվանից մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» խորագրով մեկամսյա առողջապահական ակցիան, որի շրջանակում 5 ուղղություններով կիրականացվեն անվճար հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում կկատարվեն նաև վիրահատական միջամտություններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է պարբերաբար այցեր կազմակերպել բուժհաստատություններ և տեղում հետևել ակցիայի ընթացքին:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի կանաչապատման նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Զեկուցվել է նաև, որ ապրիլի 1-ից կմեկնարկեն կանաչապատման հիմնական աշխատանքները: Ծաղկապատման հետ կապած էլ նշվել է, որ արդեն իսկ ներկրվել ու ծաղկաբաժակներ է տեղափոխվել 280 հազար ծաղկասածիլ, առաջիկայում կներկրվի ևս 500 հազարը: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել ոռոգման համակարգերի անցկացման, մասնավորապես խորքային հորերի գործարկման համար անցկացվող մրցութային գործընթացների նկատմամբ՝ նախատեսված աշխատանքները հնարավորին սեղմ ժամկետում ավարտելու համար:

Երևանի հանրակրթական դպրոցներում առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի ընթացքի հետ կապված հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 15 առարկաներից անցկացվող օլիմպիադաներն ավարտվել են, և արդյունքների ամփոփումից հետո հաղթողները կպարգևատրվեն: Նշվել է նաև, որ նախորդ տարիների համեմատ գրանցվել է մասնակցության աճ:

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 12 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 62 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բավարար չհամարելով աշխատանքների ներկա ընթացքը, պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել հետևողական լինել:

«Այս ուղղությամբ տարվող աշխատանքները գոհացուցիչ չեն: Հատկապես հանգստյան օրերին շրջելով քաղաքում՝ կտեսնեք այն պատկերն, ինչն ուղղակի անթույլատրելի է: Իսկ արդյունքի հասնելու համար պետք է ավելի խիստ և հետևողական մոտեցում: Ոլորտի այն աշխատակիցները, ովքեր կթերանան իրենց պարտավորությունների կատարման հարցում, պետք է նույնպես պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի ի վերջո հասնենք այն արդյունքին, որ այս մշակույթը ձևավորվի և ոչ սահմանված վայրում աղբ գցողներն անպատիժ չմնան: Աշխատանքներում ներգրավեք նաև երիտասարդ կամավորների»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները նաև տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների և պետական կառույցների կողմից փետրվար ամսվա ընթացքում ստացվել է 11 հազար 836 դիմում և գրություն: Բոլոր գրությունների պատասխանները դիմումատուներին տրամադրվել են սահմանված ժամկետում: Բացի այդ, զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին փետրվարին մասնակցել է 494 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ, իսկ 25 հարց դեռևս կատարման ընթացքում է:

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ մանկապարտեզներում հերթագրվող երեխաներին հաշվառելու էլեկտրոնային համակարգի ստեղծման աշխատանքները սկսված են: Փորձնական տարբերակով համակարգն առաջինը կներդրվի երկու մանկապարտեզներում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել ապրիլի 1-ից մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրների և ապրիլի 7-ից շատրվանների գործարկման ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել նաև ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարվելիք համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի կազմակերպմանն ու պատշաճ անցկացմանը:

Խորհրդակցության ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին է ներկայացրել Երևանի և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզ կատարած այցն ու արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Զեկուցվել է նաև, որ վարչական շրջանի և մարզի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել ակտիվ համագործակցությունը ինչպես ՀՀ մարզերի, այնպես էլ ԼՂՀ շրջանների հետ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69