Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 393.00+1.00
EUR BUY - 410.00+3.00 EUR SELL - 414.00+2.00
OIL:  BRENT - 72.93-0.44 WTI - 68.85-0.45
COMEX:  GOLD - 2638.30+0.30 SILVER - 30.56+0.46
COMEX:  PLATINUM - 932.80-1.29
LME:  ALUMINIUM - 2612.50-0.72 COPPER - 9000.50-0.09
LME:  NICKEL - 15996.00+1.79 TIN - 28904.00+0.54
LME:  LEAD - 2021.00+1.10 ZINC - 3075.50+2.86
FOREX:  USD/JPY - 152.34-0.92 EUR/GBP - 1.0482-0.04
FOREX:  EUR/USD - 1.0482-0.04 GBP/USD - 1.2571+0.13
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44860.31+0.28 NASDAQ - 19175.58+0.63
STOCKS US: S&P 500 - 6021.63+0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 38134.97-0.80 TOPIX - 2665.34-0.90
STOCKS CHINA:  HANG SENG - 19603.13+2.32 SSEC - 3309.78+1.53
STOCKS EUR:  FTSE100 - 8258.61-0.40 CAC40 - 7194.51-0.87
STOCKS EUR:  DAX - 19295.98-0.56
27/11/2024  CBA:  USD - 391.63+0.75 GBP - 494.04+1.92
27/11/2024  CBA:  EURO - 412.31+1.22
27/11/2024  CBA:  GOLD - 33015.37-103.92 SILVER - 384.54-2.40
«PocketBook»-ը 50%-ով բարձրացրել է իր արտադրանքի գները Ռուսաստանում
12/03/2015 15:55
Կիսվել

«PocketBook»-ը 50%-ով բարձրացրել է իր արտադրանքի գները Ռուսաստանում

Ռուսաստանում էլեկտրոնային գրքերի խոշորագույն արտադրողներից մեկը՝ «PocketBook»-ը,  ռուբլու արժեզրկման պատճառով 1,5 անգամ բարձրացրել է գները։ Գնի բարձրացումը, անխուսափելիորեն, կբերի պահանջարկի նվազմանը, որն առանց այդ էլ անցած տարի ընկել է 43,1 %-ով։

Ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության գլխավոր տնօրեն ԵվգենիՄիլիցան նշել է, որ ընկերությունը գնի բարձրացման արդյունքում դեռևս չի տեսնում պահանջարկի անկում, բայց դա «անխուսափելիորեն տեղի կունենա»։Նա կանխատեսում է, որ պահանջարկի անկումը մինչև 2015 թվականի վերջը կարող է հասնել 30 %-ի, սակայն հույս ունի, որ եթե գնորդները համակերպվեն գների նոր մակարդակի հետ, մինչև տարեվերջ պահանջարկի անկումը  կդանդաղի։

Նշենք, որ «PocketBook»-ը բարձրացրել է գները փետրվարի վերջին՝ ինչպես ռուբլով, այնպես էլ դոլարով։ Օրինակ, 8 դյույմանոց էկրանով «PocketBook 840» reader-ը 12 999 ռուբլուց ($260) թանկացել է մինչև 19 999 ռուբլի ($308), իսկ ջրակայուն «PocketBook 640»-ը՝ 6999 ռուբլուց ($140) մինչև 10 999 ռուբլի ($170)։

IDC-ի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի էլեկտրոնային գրքերի շուկան 2014-ին անկում է ապրել 43,1 %-ով։ Եթե 2013 թվականին ներկրողներին 1,6 մլն սարքավորման համար վճարվել է 172,18 մլն դոլար, ապա 2014-ին շուկան անկում է ապրել մինչև 0,912 մլն սարքավորում և $94,61 մլն դոլար։

«Связной» ցանցի ներկայացուցիչ Մարիա Զաիկինան էլեկտրոնային գրքերի շուկայի անկումը կապում է պլանշետների՝ հանրամատչելի դառնալու հետ։ Բացի այդ, դրանք փոխարինվում են նաև մեծ էկրանով սմարթֆոններով՝ ֆաբլետներով։ 2014-ի արդյունքներով՝ ֆաբլետները դարձել են սմարթֆոնների ամենաարագ աճող ճյուղը. դրանց  վաճառքը աճել է 314 %-ով՝ փաստացի և 220%-ով՝ ֆինանսապես, ավելացրել է նա։ Ինչևէ, «PocketBook»-ի գլխավոր տնօրենն ասել է, որ IDC-ը և այլ հետազոտական ընկերությունները հաշվառում են ոչ միայն էլեկտրոնային թանաքով գրքերը (e-ink), այլև TFT էկրաններով գրքերը, որոնց բնութագրերը զիջում են առաջիններին։

«Մենք էլեկտրոնային գիրք ենք համարում միայն e-ink էկրանով սարքավորումները, որոնց վաճառքները տարեկան աճում են 10 %-ով»,- ասել է Միլիցան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում 2013 թվականին վաճառվել է մոտ 800հազար e-ink էկրանով սարքավորում, իսկ 2014-ին՝ մոտ 870 հազար։

Նշենք, որ «PocketBook»-ը էլեկտրոնային գրքեր արտադրող Ռուսաստանի խոշորագույն ընկերությունն է։ Բացի այդ, ընկերությունը Android համակարգով  պլանշետներ է արտադրում։ IDC-ի տեղեկությունների համաձայն՝ 2014-ին «PocketBook» մասնաբաժինը ռուսաստանյան շուկայում կազմել է  53,4 % կամ 50,49 մլն դոլար։

Ավելացնենք, որ «PocketBook»-ը էլեկտրոնային գրքեր արտադրող միակ ընկերությունը չէ, որ ստիպված է բարձրացնել գները։ Եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառով ֆրանսիական «Bookeen» ընկերությունը մարտի 15-ից 20-30 %-ով կբարձրացնի իր արտադրանքի գները։

Ընկերության ներկայացուցիչ Ալյոնա Բելոզյորովայի խոսքով՝ «Bookeen Cybook Odyssey FrontLight 2» մոդելը 7490 ռուբլուց կթանկանա մինչև 8988 ռուբլի։

Էլեկտրոնային սարքավորումների մեկ այլ արտադրող՝ «Prestigio»ընկերությունը, 2015-ին որոշել է ընդհանրապես Ռուսաստանում դադարեցնել էլեկտրոնային գրքերի վաճառքը։ Ընկերության ներկայացուցիչ Գենադի Լոմոնոսովը նշել է, որ էլեկտրոնային գրքերի պահանջարկը Ռուսաստանում սկսել է նվազել անցած տարվանից և այդ միտումը պահպանվում է։ Օրինակ, 2014-ի դեկտեմբերին Ռուսաստանում վաճառվել է ընդամենը 95 հազար էլեկտրոնային գիրք, իսկ2013-ի դեկտեմբերին՝ 159 հազար։

«Շուկան անընդհատ անկում է ապրում։ Արդյունքում` այն կհասնի մինչև տարեկան 20 հազար սարքավորման»,-ասել է Լոմոնոսովը։

Հիշեցնենք, որ «Asbis»-ին պատկանող «Prestigio» ընկերությունը սեփական հետազոտությունների համաձայն գրավում է ռուսաստանյան շուկայի 3-5 % մասնաբաժինը, սակայն IDC-ի համաձայն՝ 1%-ը։

27/11/2024
դրամ
Դոլար (USD)
391.63
+0.75
Եվրո (EUR)
412.31
+1.22
Ռուբլի (RUR)
3.58
-0.13
Լարի (GEL)
142.93
+0.40
33015.37
-103.92
Արծաթ
384.54
-2.40