Մանկական բուժսպասարկում իրականացնող երևանյան պոլիկլինիկաներում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա երկու շաբաթների շաբաթ և կիրակի օրերին՝ մարտի 21-22-ին և 28-29-ին, հերթապահություն է սահմանվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր այն պոլիկլնիկաներում, որոնք սպասարկում են մանուկներին։ Հերթապահությունն իրականացնելու են մանկաբույժները։
Միջոցառումն իրականացվում է սուր շնչառական հիվանդությունների հնարավոր սրացումներից խուսափելու` կանխարգելիչ նպատակով։