Մայրաքաղաքում ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքների նախորդ շաբաթվա ամփոփագիր
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 9 դեպք: Գործող թեժ գծերի հեռախոսահամարներով ստացվել է 2 ահազանգ, որոնցից մեկն անհիմն է եղել: Քանդման աշխատանքներ են իրականացվել 9 հասցեներում: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ կազմվել է 4 արձանագրություն: