2014-ին Միացյալ Նահանգներ են այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ
2014-ին Միացյալ Նահանգներ են ժամանել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ, գրում է The Wall Street Journal թերթը` հղում անելով ԱՄՆ առևտրի նախարարությանը:
Գերատեսչության տվյալներով` նախորդ տարվա ընթացքում Նահանգներ են այցելել գրեթե 75 մլն արտասահմանցի զբոսաշրջիկներ, ինչը 7%-ով գերազանցում է 2013թ. ցուցանիշը:
Թերթը նշում է, որ ռեկորդը սահմանվել է չնայած այն հանգամանքին, որ ամերիկյան դոլարի փոխարժեքի ամրապնդման արդյունքում զգալի թանկացել են ԱՄՆ մեկնումները: Հրատարակությունը չի բացառում, որ ամերիկյան արժույթի հետագա ուժեղացումը կարտահայտվի 2015թ. ցուցանիշների վրա: Նշվում է սակայն, որ ԱՄՆ-ի ճանաչվածությունն ու ներքին զբոսաշրջության ուժեղ ցուցանիշները միանգամայն կարող են փոխահատուցել արժութային տատանումներից առաջացած բոլոր հետևանքները: