Վերագործարկվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակի շատրվանը
Որպես ապրիլյոթյան ևս մի ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն հաճելի ավանդույթ է դարձել հենց Մայրության և գեղեցկության օրը վերագործարկել մայրաքաղաքի շատրվանները: Շառլ Ազնավուրի անվան հրապարակի շատրվանի վերագործարկման առիթով մի խումբ երիտասարդներ Էրեբունի – Երևան երգի հնչյունների ներքո ֆլեշմոբ են կազմակերպել: Շնորհակալություն հայտնելով քաղաքի առօրյան լիարժեք տոնի վերածելու՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունների համար՝ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նշել են, որ հյուրընկալ Երևանի մթնոլորտն էլ ավելի է ջերմացել քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքից: