Պաշտոնական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Քաղաքացիներից և պետական կառույցներից ստացված ավելի քան 11 հազար դիմում-գրություններին պատասխանվել է սահմանված ժամկետում
14/04/2015 13:30
Կիսվել

Քաղաքացիներից և պետական կառույցներից ստացված ավելի քան 11 հազար դիմում-գրություններին պատասխանվել է սահմանված ժամկետում

Ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի հետ կապված զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում նախատեսված աշխատանքները կազմակերպվել և անցկացվել են հավուր պատշաճի: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակ-ծառատունկին ակտիվորեն մասնակցած բոլոր կառույցներին և համաքաղաքացիներին: «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր արձագանքեցին մեր կոչին ու իրենց կարևոր և գնահատված մասնակցությունն ունեցան համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին: Շնորհակալ եմ նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, պետական գերատեսչություններին ու կառույցներին, մասնավոր ընկերություններին և հասարակական կազմապերպություններին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ակտիվ ու անշահախնդիր մասնակցությունն ունեցան այս գործում: Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը նույն նվիրումով ու սիրով կշարունակի խնամել տնկված ծառերը, նաև կհետևի, որ Երևանը նույնքան մաքուր լինի ամեն օր»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հանձնարարել քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով շարունակել մայրաքաղաքում ամենօրյա շաբաթօրյակները և ծառերի տնկումը:

Անդրադառնալով աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 68 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակաբար հանրությանը ներկայացնել այս ուղղությամբ իրականացվող քայլերն ու իրազեկել չսահմանված վայրերում աղբը թափելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: Բացի այդ, թվով հինգ հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը՝ ապօրինաշինությունն առհասարակ բացառելու նպատակով:

Կանանց միամսյակի շրջանակում անցկացված «Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության ակցիայի վերաբերյալ զեկուցվել է, որ ամփոփ տվյալներով՝ պոլիկլինիկաներ է դիմել ավելի քան 30 հազար կին: Ըստ անհրաժեշտության՝ կանայք անցել են համապատասխան բուժզննություն, ուղեգրվել ստացիոնար բուժման և վիրահատության: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակցիայի մասին ամբողջական տեղեկատվույթունը ներկայացնել նաև հանրությանը:

Զեկուցվել է, որ վարչական շրջաններում իրականացվում են խոտհունձի, ծառերի կրապատման և Երևանի ավագանու որոշմամբ պարտադիր բարեկարգման այլ աշխատանքներ: Նշվել է նաև, որ տնտեսվարողների կողմից իրականացվող աշխատանքները վերահսկվում են պատասխանատուների կողմից կազմակերպվող շրջայցերի միջոցով: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների խնամքի պատշաճ ապահովման նպատակով քաղաքապետը հանձնարարել է առավել ակտիվացնել աշխատանքները՝ ներգրավելով նոր աշխատակիցների: 

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են գետերի հուների մաքրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հեղեղատար համակարգերում առաջացած ջրակուտակումների պատճառները, որից հետո ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Մասնավորապես «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող ջրահեռացման համակարգում ապօրինի կառուցված պատի ապամոնտաժումից հետո այն ամբողջությամբ մաքրվել է՝ ապահովելով համակարգի անխափան աշխատանքը: Համակարգի մաքրման աշխատանքներ են կազմակերպվել նաև Նուբարաշենի խճուղու հարակից տարածքում, իսկ տարածքների սեփականատերերն էլ խստորեն զգուշացվել են: 

Քաղաքացիների և պետական կառույցների կողմից Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում մարտ ամսվա ընթացքում ստացվել է 11 հազար 328 դիմում և գրություն: Զեկուցվել է, որ բոլոր դիմումատուների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում: Նույն ժամանակահատվածում քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին մասնակցել է 820 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ, իսկ 75-ը դեռևս կատարման ընթացքում է:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69