Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների եւ լիագումար նիստերը
21/04/2015 13:33
Կիսվել

Տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների եւ լիագումար նիստերը

Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 42-րդ լիագումար նիստը, ինչպես նաև՝ Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, Սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների, Գիտության և կրթության, Իրավական հարցերի հանձնաժողովների նիստերը:

ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին՝ ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանը, իրավական հարցերի հանձնաժողովի նիստին՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: ԱՊՀ ՄԽՎ գիտության և կրթության հանձնաժողովի նիստին մասնակցել և «ԱՊՀ անդամ պետություններում երիտասարդ գիտնականների համագործակցության մասին» օրենքի նախագծի մշակման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Նույն օրը տեղի է ունեցել նաև ԱՊՀ ՄԽՎ 42-րդ լիագումար նիստը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Լևոն Դոխոլյանը և Հայկ Բաբուխանյանը: Լիագումար նիստի ընթացքում Հովհաննես Սահակյանը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ պատվոգրով:

Հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, տեղի է ունեցել ԱՊՀ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, որին մասնակցել է ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:

Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստին, որտեղ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45