Պաշտոնական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21/04/2015 14:00
Կիսվել

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը ապրիլի 20-ին հանդիպել է «Մեդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Ամո Շարոյանի, ՌԴ-ի Կամչատկայի մարզի պատգամավոր Ռաշիդ Շամոյանի, Քրդստանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի անդամ Շեխ Շամո Շեխոյի, «Ամբողջ աշխարհի եզդիների օգնության ֆոնդի» նախագահ Լյուսյա Ուսոյանի և Շանգալի նահանգապետ Մայսար Խաջի Սալիխի հետ:

Հյուրերը նշել են, որ եկել են Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին: Նրանք նաև նշել են, որ եթե ժամանակին ճանաչվեր և դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, միգուցե այսօր տեղի չունենար եզդիների ցեղասպանությունը:

Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ Շիրակ Թորոսյանը երախտագիտություն է հայտնել իրաքցի եզդիներին այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու և Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել վաղը եզդիների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման կապակցությամբ: Ըստ Շիրակ Թորոսյանի՝ հայերը և եզդիները հազարամյա բարեկամներ են, անցել են նույն դժվարությունների միջով և ունեցել են նույն պատմական խնդիրները: «Հայ ժողովրդի և հայոց պետության ամենադժվարին պահերին եզդիները եղել են մեր կողքին, մասնակցել են արցախյան ազատամարտին»,-ասել է ԱԺ պատգամավորը: Բանախոսը ուրախությամբ փաստել է այն հանգամանքը, որ եզդի ժողովրդի մի հատվածի համար Հայաստանը եղել է հայրենիք և այսօր էլ այն շարունակում է լինել: Նշվել է, որ այսօր ավելի քան 30 հազար եզդիներ են ապրում Հայաստանում, ովքեր իրենց լավ վարքագծով վայելում են հայ ժողովրդի սերն ու հարգանքը:

Ըստ Շիրակ Թորոսյանի՝ հայ ժողովուրդը տեղյակ է և կիսում է եզդի ժողովրդի ցավը՝ կապված ահաբեկչական կազմավորումների կողմից Իրաքի եզդի ժողովրդի նկատմամբ կիրառված դաժան ու բարբարոս վերաբերմունքի հետ: Այս համատեքստում պատգամավորը վստահեցրել է, որ Հայաստանը եզդի ժողովրդի կողքին է և որպես ցեղասպանված ժողովուրդ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել՝ կանխելու այլ ցեղասպանություններ:

Հյուրերը կարծիք են հայտնել, որ Երևանում բացվող հուշարձանը ևս մեկ անգամ վկայում է երկու ժողովուրդների բարեկամության մասին: Նշենք, որ հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

AMP
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46