Բիզնես

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Ֆինանսների նախարարություն. պարզաբանում՝ «Հրազդան» տոնավաճառի գործուներության վերաբերյալ
30/04/2015 13:33
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. պարզաբանում՝ «Հրազդան» տոնավաճառի գործուներության վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել՝ կապված «Հրազդան» տոնավաճառի գործուներության վերաբերյալ:

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ հարկային մարմնի գործողությունների վերաբերյալ վերջին բնորոշումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն անհրաժեշտ է համարում հանդես գալ պարզաբանմամբ: Մասնավորապես, ի թիվս այլ ձևակերպումների, Ա.Աղաբաբյանը «Հրազդան» տոնավաճառի նկատմամբ հարկային մարմնի քայլերը որակել է որպես «բանսարկություն»: Այդ առնչությամբ հայտնում ենք հետևյալը. 2013թ. նոյեմբերի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ՝ «Հրազդան Կենտրոնական Մարզադաշտ» ՓԲ ընկերության տնօրեն Գ.Ժամհարյանի կողմից հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, հաշվետվություններում և  հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խոշոր չափերի հասնող հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությանը պատկանող Հրազդանի կիրճ 4/1 հասցեում գտնվող «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքն ընդգրկված է որպես ավտոկանգառի ծառայություն մատուցելու համար նախատեսված տարածք, որտեղ կազմակերպիչը վաճառատեղեր չի տեղաբաշխել: Չնայած այդ հանգամանքին, նշված վայր կատարված այցելությամբ պարզվել է, որ շաբաթ և կիրակի օրերին այդ վայրում իրականացվում է մանրամեծածախ առևտուր, որի կազմակերպումը չի կարող համարվել տոնավաճառ, քանի որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 18-րդ մասի և 9-րդ կետի 9-րդ մասի պահանջների համաձայն` տոնավաճառները կազմակերպում են Տեղական ինքնակառավարման մարմինները` շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին: Այսինքն, տվյալ պարագայում, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի պահանջները տարածվում են «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերության վերոնշյալ տարածքի վրա: Բացի այդ, պարզվել է, որ նշված տարածքում գտնվող 538 տաղավարներում, ըստ նախապես կնքված վարձակալության պայմանագրերի, առևտրային գործունեություն է իրականացնում 481 ֆիզիկական անձ՝ 167-188 հազար ՀՀ դրամ ամսավճարներով: Այդ անձինք անվտանգության ծառայության համար ամսական վճարում են 10-12 հազար ՀՀ դրամ, նրանցից 19-ը՝ սեփական ավտոմեքենայով տարածք մուտք գործելու համար՝ 40-60 հազար դրամ, իսկ 10 անձ՝ 4-20 հազար դրամ՝ պահեստային մասից օգտվելու համար, սակայն նշված գումարները չեն արտացոլվել հարկային տեսչություն ներկայացված հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում: Արդյունքում, ընկերությունը, հարկվող շրջանառությունը թաքցնելու միջոցով, խախտել է «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները: 2014թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության կազմած սեպտեմբերի 8-ի համապատասխան ակտով «Հրազդան Կենտրոնական Մարզադաշտ» ՓԲԸ-ում կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում ընկերությանն առաջադրվել է պետբյուջե լրացուցիչ գանձման ենթակա 52.949.380 դրամի հարկային պարտավորություն, որից հարկի գումար` 25.691.053 դրամ, տույժեր` 11.793.689 դրամ, տուգանք` 15.464.638 դրամ: Ստուգման ակտի հիմքում դրվել են ինչպես նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տարածքում գործունեություն ծավալող շուրջ 220 անձանց բացատրություններում, այնպես էլ քրեական գործով նրանց ցուցմունքներում ձեռք բերված ելակետային տվյալները: Նախաքննության ընթացքում «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերության տնօրեն Գ.Ժամհարյանը պետբյուջե է վերականգնել ընկերությանն առաջադրված լրացուցիչ գանձման ենթակա 52.949.380 դրամի հարկային պարտավորությունները: Միաժամանակ, ընկերությունը ստուգման ակտը բողոքարկել է դատական կարգով: Նախաքննության ընթացքում ի հայտ են եկել նոր ելակատային տվյալներ, որոնք ներառված չեն նշված ստուգման ակտով արձանագրված խախտումների մեջ և ունեն քննությամբ ստուգելու անհրաժեշտություն: Դրա շուրջ իրականացվում է նախաքննություն:

Գործունեության հավասար պայմանների ապահովման ուղղությամբ Ֆինանսների նախարարության քայլերը բիզնեսի ոչ բոլոր ներկայացուցիչների կողմից են միանշանակ ընկալվում: Ուստի, ժամանակն է, որ տնտեսվարող սուբյեկտները սթափ գնահատեն օրենքի դաշտում լիարժեք գործելու անխուսափելիությունը և դրա կարևորությունը՝ սեփական երկրի տնտեսության առաջընթացն ապահովելու հարցում:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32