Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Աշխատանք. մրցույթներ՝ Ազգային Ժողովի աշխատակազմում թափուր աշխատատեղերի համար
13/05/2015 11:22
Կիսվել

Աշխատանք. մրցույթներ՝ Ազգային Ժողովի աշխատակազմում թափուր աշխատատեղերի համար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ`

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչության սոցիալական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ(ծածկագիր` 1-3.1.-18)

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչության տնտեսական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ(ծածկագիր` 1-3.1.-16)

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 1-3.1.-27)

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության տնտեսագիտական բաժնի 1-ին կարգի մասնագետ (ծածկագիր` 1-4.1.-18)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչության սոցիալական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչության տնտեսական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`

*  բարձրագույն տնտեսագիտական կրթություն, պետական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

*  պաշտոնի անձնագրով նախատեսված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

*  ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

*  համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.

*  առնվազն մեկ օտար լեզվի (կարդում է եւ կարող է բացատրվել) տիրապետում.

*  անհրաժեշտ կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության տնտեսագիտական բաժնի 1-ին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

*  բարձրագույն կրթություն.

*  պաշտոնի անձնագրով նախատեսված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

*  ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

*  համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.

*  անհրաժեշտ կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

* * *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 27 մայիսի 2015թ.:

Մրցույթները կկայանան 2015թ. հունիսի 15-ին, ժամը 11:00-ին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների բաժնի առաջատար մասնագետի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչության սոցիալական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետի) եւ ժամը 15:00-ին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչության տնտեսական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության տնտեսագիտական բաժնի 1-ին կարգի մասնագետի) ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթներին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ. 011 513-460):

* * *

Մրցույթներին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

* պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

* արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

* մեկ լուuանկար` 3×4 uմ չափի.

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98