Վանաձորի ճոպանուղին կվերագործարկվի
Վանաձորի ճոպանուղին կվերագործարկվի: Նախատեսվում է, որ ճոպանուղին կունենա 1450 մետր երկարություն և 2 հազար 500 մետր սահուղի: Այս մասին Լոռու մարզի պատասխանատուները տեղեկացրել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, երբ վարչապետն այցելել է ճոպանուղու նախկին տարածք, ծանոթացել ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերին ու խնդիրներին:
Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ներկայացնել ճոպանուղու վերագործարկման ներդրումային ծրագիր, որից հետո այն կքննարկվի հնարավոր ներդրողների հետ:
Ակնկալվում է, որ ճոպանուղու գործարկումը մեծապես կնպաստի և նոր թափ կհաղորդի Վանաձորի զբոսաշրջային ներուժի զարգացմանը: