
Չինաստանը դարձել է ԱՄՆ ամենախոշոր պարտատերը
2015թ.-ի մարտի դրությամբ Չինաստանի կողմից գնված ԱՄՆ պարտատոմսերի ծավալը կազմում է 1.261 տրլն դոլար: Մինչ այդ վերոնշյալ ցուցանիշը կազմում էր 1.2237 տրլն դոլար:
Ավելացնելով ներդրումների ծավալը ԱՄՆ պարտատոմսերում՝ Չինաստանը դարձել է ԱՄՆ ամենախոշոր պարտատերը: Երկրորդ հորիզոնական է նաhանջել Ճապոնիան, որը ԱՄՆ պարտատոմսերում ներդրումների ծավալը հասցրել է 1.2269 տրլն դոլարի:
ԱՄՆ ամենախոշոր պարտատեր երկների առաջին տասնյակում են նաև հետևյալ երկրները՝ Իռլանդիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Հոնկոնգ, Լյուքսեմբուրգ և Թայվան: