
Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
Մայիսի 25-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13248156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ դրամ, որից մրցակցային` 980 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 484 757 705 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.4390 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.4400 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ: