LME. Գունավոր մետաղների գներ 29/05/15
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 1.27%-ով և կազմել 1760.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.44%-ով և կազմել 6111.00 դոլար, կապարի գինն աճել է 2.53%-ով և կազմել 1984.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.39%-ով և կազմել 20551.46 դոլար, անագի գինն աճել է 0.81%-ով և կազմել 15525.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.28%-ով և կազմել 2218.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 17500.00 դոլար, կոբալտի գինն աճել է 0.49%-ով և կազմել 30750.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: