Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Վիվասել-ՄՏՍ. Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ը և Seedstars Երևանը համախմբել են բազմաթիվ ծրագրավորողների և ստարտափների
29/05/2015 19:25
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ը և Seedstars Երևանը համախմբել են բազմաթիվ ծրագրավորողների և ստարտափների

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի և Seedstars World ընկերության հետ համատեղ մայիսի 28-ին Վահագնի թաղամասի Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբում կազմակերպել են  հետաքրքիր մրցույթային օր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների և ստարտափների համար։

«Ամպային տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների շրջանում: Արդյունքում՝ նրանք մշակել են բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում», – նշել է Արտաշես Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։ Հեքըթոն[ՅԱՆ]-ի ընթացքում կազմակերպվել է ամպային տեխնոլոգիաների և ծրագրավորման վերաբերյալ դասընթաց, որից ստացած գիտելիքները մասնակից թիմերը կիրառել են լուծումներ մշակելիս։ Շուրջ վեց ժամ աշխատելով՝ մասնակիցները ժյուրիի դատին են ներկայացրել իրենց արտադրանքի նախատիպը։ Առաջին տեղը զբաղեցրած Հակադրոմ թիմն արժանացել է  650,000 ՀՀ դրամ մրցանակի։ Երկրորդ տեղի համար սահմանված 350,000 ՀՀ դրամ մրցանակը վաստակել է PaxIT թիմը։  Զբաղեցնելով երրորդ հորիզանականը՝ արժեքավոր մրցանակի է արժանացաել  նաև dHunt թիմը։ Միջոցառման հովանավոր Թի-Էս-Դի ընկերությունը սահմանել էր հատուկ մրցանակ՝ 1,500 ԱՄՆ դոլար, որը վաստակել է Մակրոսոֆթ թիմը։

Միջոցառման երկրորդ մասը նշանավորվել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլով, որը նախատեսված էր կայացած ստարտափների համար։ «Seedstars World-ը մի հարթակ է, որը կապ է ստեղծում ներդրողների և նորաստեղծ ստարտափերի միջև՝ գրավելով Սիլիկոնե հովտի և Արևմտյան Եվրոպայի խոշոր ներդրողների ուշադրությունը։ Մեկ տարվա մեր փորձառությունը ցույց է տվել, որ զարգացող երկրներում առավելագույն արդյունքի կարելի է հասնել մասնագետներին խրախուսելով և ձեռնարկատիրության մեջ ներդրումներ կատարելով»,- նշել է Ալիզ Դե Տունակը՝ Seedstars World-ի գործադիր տնօրենը։ Միջոցառման ընթացքում, հայցադիմումով ներկայացած 35 ստարտափից ընտրված 12-ն իրենց արտադրանքը ներկայացրել են միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ 2016 թ․ին Շվեցարիայում կայանալիք  Seedstars World-ին Հայաստանը կներկայացնի Eye Care Plus ստարտափը։

Հեքըթոն[ՅԱՆ]-ին մշտապես աջակցել են տեղական  ընկերությունները։ Այս տարի միջոցառմանն աջակցել են ՎիվաՍել-ՄՏՍ,  Հովնանյան Ինտերնեյշընլ, Սիքստ և Թի-Էս-Դի ընկերությունները: Միջոցառման մասնակիցներն օգտվել են Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի առաջարկած բարձրակարգ ծառայություններից: Պատահական չէ, որ «Hackathon[Yan]» մրցույթի անցկացման վայր էր ընտրվել «Վահագնի» բնակելի թաղամասը: Թաղամասի բնակիչներն օգտվում են «ՔԱՌՅԱԿ» սակագնային պլանից, որով ՎիվաՍել-ՄՏՍ-ն, առաջին անգամ  Հայաստանում, ներկայացրել է օպտիկամանրաթելային տեխնոլոգիաներով մատուցվող՝ IP հեռուստատեսության, ինտերնետ կապի, ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայությունների համալիր լուծում: «Վահագնի» բնակելի թաղամասը միացած է 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիություն ապահովող հիմնական (մագիստրալ) ինտերնետ ցանցին:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11