Պաշտոնական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Պրահայում հանդիպել են Հայաստանի և Չեխիայի վարչապետները
02/06/2015 19:50
Կիսվել

Պրահայում հանդիպել են Հայաստանի և Չեխիայի վարչապետները

Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Չեխիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու և պաշտոնական այցով Չեխիա այցելելու համար. «Համոզված եմ, որ հայ-չեխական հարաբերությունները կարևոր փուլ են թևակոխել, և Ձեր այցը լուրջ ազդակ է, թե Չեխիան ինչ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանը»: Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների բարելավմանը մեծապես նպաստել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չեխիա:

Շնորհակալություն հայտնելով Չեխիա այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ այցը լավագույնս կծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերն առավել ամրապնդելու և փոխշահավետ գործակցությանը նոր զարկ տալու համար: «Ուրախալի է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները և քաղաքական երկխոսությունն ակտիվացել են», – ընդգծել է ՀՀ վարչապետը և հավելել, որ դրան մեծապես նպաստել են բարձրաստիճան տարբեր մակարդակի փոխայցելությունները, մասնավորապես, 2014 թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած պետական այցը: Արժևորելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ տնտեսական համագործակցության ծավալները դեռևս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին, և պետք է ջանքեր գործադրել առկա մեծ ներուժը լիարժեք օգտագործելու համար:

Վարչապետը հեռանկարային է համարել համագործակցության հետագա ընդլայնումն էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում: Նրա համոզմամբ՝ տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հայ և չեխ գործարարների միջև կապերի հաստատու¬մը, և Պրահայում կայանալիք գործարար համաժողովը երկու երկրների գործարարների համար նոր հնարավորություններ և նոր շուկաներ բացահայտելու հնարավորություն կընձեռի:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև ուղիղ օդային կապը՝ այս համատեքստում կարևորելով Երևան-Պրահա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացման հարցը, ինչն իր հերթին լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Վարչապետի համոզմամբ՝ զբոսաշրջության զարգացմանը կխթանի նաև երկու երկրների միջև առկա միջմարզային ակտիվ համագործակցությունը, որի հաջողված օրինակներից են Վայոց ձորի մարզի և Կարլովի Վարի երկրամասի միջև հաստատված համագործակցային հարաբերությունները, ինչպես նաև Չեխիայի Հրադեց Կրալովի երկրամասի և Տավուշի մարզի միջև համագործակցությունը, որի վերաբերյալ կստորագրվի Հուշագիր:

Չեխիայի վարչապետը նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացումը և զարգացումը՝ նշելով, որ համագործակցությունն ընդլայնելու լայն հնարավորություններ և հեռանկարներ կան: Նա ընդգծել է հայ-չեխական գործարար համաժողովի անցկացման կարևորությունը տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու համատեքստում: ԵՄ-ՀՀ համագործակցությունը զարգացնելու առումով Չեխիայի վարչապետը կարևորել է Հայաստանի համար վիզային ռեժիմի դյուրացումը ԵՄ անդամ երկրների հետ:

Հայաստանի և Չեխիայի տնտեսական կապերի ակտիվացման հարցում երկու երկրների վարչապետները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, առևտրաարդյունաբերական պալատների սերտ աշխատանքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Չեխիայի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային սկզբունքների, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության վրա և աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, անդրադարձել ՀՀ-Եվրամիություն, ՀՀ –ԵԱՏՄ փոխգործակցությանը:

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Չեխիայի վարչապետին փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Տավուշի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի նահանգապետարանի միջև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային համագործակցության մասին:

Փաստաթղթերի ստորագրումից հետո կայացել է Հայաստանի ու Չեխիայի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ ավարտվեց Չեխիայի վարչապետ, հարգարժան պարոն Բոհուսլավ Սոբոտկայի հետ հանդիպումը, որն անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում: Վերահաստատելով երկու երկրների միջև առկա ամուր բարեկամական կապերը և պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու առկա հարաբերությունները, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև հեռանկարային համագործակցությանը: Հատուկ ընդգծվեց հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և գործարար համաժողովներ անցկացնելու անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է: Զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվեց Երևան-Պրահա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացման անհրաժեշտությունը: Մեծապես կարևորվեց երկու երկրների միջև միջմարզային համագործակցության ընդլայնումը և համատեղ ծրագրերի իրականացումը: Կարևորելով մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային սերտ կապերը՝ Չեխիայի վարչապետ պարոն Սոբոտկային առաջարկեցի 2016 թվականին Չեխիայում, իսկ 2017 թվականին Հայաստանում անցկացնել մշակույթի օրեր: Տնտեսական կապերի խորացման առումով կարևորում եմ գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցում են Հայաստանից ժամանած մոտ հիսուն գործարարներ: Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում»:

Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան նշել է. «Շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի վարչապետին իմ հրավերն ընդունելու և Չեխիա այցելելու համար: Մեր երկու երկրների հարաբերություններն ավանդաբար լավ են և բարիդրացիական: Մեր հանդիպումը վերահաստատել է, որ և՛ Հայաստանը, և՛ Չեխիան շահագրգիռ են հարաբերությունների զարգացման և խորացման հարցում: Հայաստանը կարևոր գործընկեր է Չեխիայի համար Հարավկովկասյան տարածաշրջանում»: Չեխիայի վարչապետը կարևորել է տնտեսական հարաբերությունների աշխուժացումը ՝ նշելով, որ լիարժեք չի օգտագործվում առկա մեծ ներուժը: Նա կարևորել է նաև համագործակցության զարգացումն էներգետիկայի, տրանսպորտի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում և նշել, որ լուրջ ներուժ կա տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու համար: Նա վստահություն է հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Չեխիա կնպաստի երկկողմ հարաբերութունների ամրապնդմանը:

Վարչապետները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

Պրահայի Լիխտենշտեյնի պալատում ՉՀ վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տրվել է պաշտոնական ճաշ:

ՀՀ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37