Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին
04/06/2015 10:44
Կիսվել

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ գործունեությունը և դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույցի, այլ նաև ամբողջ Եվրոպայում անվտանգության պահպանմամբ զբաղվող կազմակերպության: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է մշտապես աջակցելու Սերբիային՝ ԵԱՀԿ-ում նրա նախագահության ամբողջ ընթացքում՝ սերբական առաջնայնությունների իրականացման գործում:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ առկա արդյունավետ համագործակցության մասին՝ նշելով, որ մեր երկիրը ցանկություն ունի այդ համագործակցությունը շարունակել և խորացնել:

Հանրապետության Նախագահը Իվիցա Դաչիչի հետ քննարկել է նաև հայ-սերբական երկկողմ հարաբերությունների օրակարգը և զարգացման հեռանկարները:

Սերժ Սարգսյանը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել բարեկամ Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին և ընդգծել, որ ս.թ. ապրիլի 24-ին նրա ներկայությունը Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, ոչ միայն հայ-սերբական բարեկամության լավագույն արտահայտությունն էր, այլ նաև Սերբիայի հանձնառության վերահաստատումը՝ պայքարելու մարդկության հանդեպ հանցագործությունների դեմ:

Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը նոր խթան կհաղորդի հայ-սերբական բարեկամական հարաբերություններին բոլոր ոլորտներում:

Իվիցա Դաչիչը շեշտել է, որ Սերբիան ևս շահագրգռված է ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները և որոշակի քայլերով ու փոխշահավետ ծրագրերի իրագործմամբ զարգացնել երկկողմ փոխգործակցությունը:

ԵԱՀԿ գործող Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների և ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում ՝ Կազմակերպության երևանյան գրասենյակի համագործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներին և տարածաշրջանի մարտահրավերներին:

ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Մինսկի խմբի հետ՝ ձգտելով հիմնախնդրի կարգավորման՝ այն սկզբունքների ներքո, որոնք առաջարկել է Մինսկի խումբը՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52