Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Առավոտ. ՀԷՑ-ը մեր փողերը կուլ տվող փոշեկուլ է
26/06/2015 11:44
Կիսվել

Առավոտ. ՀԷՑ-ը մեր փողերը կուլ տվող փոշեկուլ է

«Առավոտ» օրաթերթը հերթական անդրադարձն է կատարել էլեկտրաէներգիայի թանկացման թեմային:

«ՀԷՑ–ը ես պատկերացնում եմ որպես մի «փոշեկուլ», որը բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, թե որքանով է թանկանալու այդ ապրանքը, կուլ է տալու մեր փողերը, որովհետև գործիքը բիզնես անելու համար նախատեսված չէ, բիզնես կառույց չէ: ՀԷՑ-ը ռուսաստանյան պետական հիմնարկ է, որի աշխատանքն ուղղված է մարդկանց գրպաններից փող քաշելուն: Ոչ մի կասկած չունեմ, որ եթե սեփականատերը չփոխվի, այս թանկացումները շարունակվելու են, և հոսանքի գնի առումով ԱՊՀ-ում ռեկորդակիր լինելով՝ մենք չենք սահմանափակվի՝ 1-2 տարուց առաջ կանցնենք ամբողջ աշխարհից:

Երբ ՀԷՑ-ը սկսի աշխատել բիզնեսի օրենքներով, նույնիսկ հայաստանյան վատ, օլիգարխիկ կանոններով, ամբողջ խնդիրն աստիճանաբար կվերանա: Էներգետիկան Հայաստանում շահութաբեր է [դա ոչ թե իմ, այլ ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի կարծիքն է]: Ոլորտը շահույթ կբերի, եթե չլինի ագահ, անիրազեկ և բիզնեսը զարգացնելու մոտիվացիա չունեցող չինովնիկների ձեռքում:

Խնդիրն, ուրեմն, ոչ այնքան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման կասեցումն է, որքան սկզբունքային լուծումներ գտնելը, որոնք, ի դեպ, կարող են նաև որոշ չափով փոխզիջումային լինել: Տարբերակներից մեկը՝ ազգայնացումը, միանգամայն նորմալ լուծում է. Բրիտանիայում, օրինակ, երկաթուղին մի քանի անգամ ազգայնացվել է և սեփականաշնորհվել, կախված նրանից՝ պահպանողականնե՞րն են իշխանության գլուխ, թե՞ լեյբորիստները: Օրենքն այս պահին շատ բաներ թույլ չի տալիս՝ սակագնի փոփոխման հետ կապված: Բայց այդ օրենքը գրողը մենք չե՞նք, այսինքն՝ Ազգային ժողովը չէ՞»,–գրում է օրաթերթը։

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87