Ֆրանսիան սահմանափակում է կանխիկի շրջանառությունը
2015թ.-ի սեպտեմբերի 1-ից Ֆրանսիայում կարգելվեն 1000 եվրո և ավել գումարի կանխիկ գործարքները: Այս մասին որոշումն արդեն իսկ ընդունվել է երկրի կառավարության կողմից:
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենը հայտնել է, որ սույն սահմանափակումներն ուղղված են ահաբեկչության ֆինանսավորման դեմ: Սահմանափակումները վերաբերում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
Նշենք, որ մինչ այս կանխիկ առևտրի շեմը 3000 եվրոն էր: