Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ վարչապետն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
15/07/2015 12:01
Կիսվել

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ վարչապետն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկու երկրների միջև փոխադարձ վստահության վրա կերտված հարաբերություններն այսօր արդարացիորեն բնորոշվում են որպես առանձնաշնորհյալ, իսկ հայ և ֆրանսիացի ժողովուրդներն իրար հետ կապված են պատմամշակութային բազմադարյա կապերով: Մեր երկրների միջև այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որի վառ դրսևորումն են հանդիսանում մեր Նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը և ինտենսիվ փոխշփումները: Հայ-ֆրանսիական օրինակելի համագործակցության հերթական ապացույցն էր նաև վերջերս Ֆրանսիա կատարած իմ աշխատանքային այցը, որի ընթացքում մեր պատվիրակությունն արժանացավ ամենաջերմ ընդունելության, ինչի համար ցանկանում եմ վերստին անկեղծ երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի վարչապետին և իշխանություններին:

Հայ-ֆրանսիական բազմաոլորտ օրակարգում առաջնային նշանակություն ունի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Շուրջ 23 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում էլ ավելի են սերտացել միջխորհրդարանական կապերը, նշանակալիորեն ընդլայնվել է ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի և Ֆրանսիայի վարչատարածքային միավորների միջև, Լիոնում և Մարսելում բացվել են Հայաստանի գլխավոր հյուպատոսություններ, աշխույժ համագործակցություն է ծավալվում մշակութային և գիտակրթական ոլորտներում, երկու տարի առաջ Հայաստանում իր գործունեությունն է մեկնարկել Զարգացման ֆրանսիական գործակալությունը: Հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության լավագույն հարթակներից է հանդիսանում նաև Ֆրանկոֆոնիան, որին Հայաստանն անդամակցում է արդեն երեք տարուց ի վեր:

Նշված ձեռքբերումների մեջ, անկասկած, իրենց ծանրակշիռ ավանդն ունեն նաև ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում և Ֆրանսիայում գործող երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները: Օգտվելով առիթից` ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, պարոն դեսպան, և Ֆրանսիայի դեսպանության անձնակազմին ձեր պատասխանատու առաքելության համար` միտված հայ-ֆրանսիական համագործակցության էլ ավելի ընդլայնմանը:

Չեմ կարող չնշել նաև այն կարևորությունը, որ հատկացնում է Հայաստանը Ֆրանսիային` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի և նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ներդրվող հետևողական ջանքերը` ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման:

Համոզված եմ, որ Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերը կհարատևեն` ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև յուրովի կամուրջ են մեր բարեկամության ամրապնդման գործում: Եզրափակելով խոսքս` մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ` Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին մաղթելով խաղաղություն և բարեկեցություն, իսկ հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ նորանոր ձեռքբերումներ»:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69