Beeline-ի և ՄԶՀ–ի գործարկած «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականացվել է ավելի քան 500 զանգ
Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից ս.թ. ապրիլ ամսին գործարկված «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականցվել է ավելի քան 500 զանգ։ Զանգերը գրանցվել են ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության մարզերից՝ մասնավորապես Լոռիից, Շիրակից և Արարատից:
Թեժ գծին դիմել են տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ հոգեբանական, դժվար տարիք կամ դեռահասության ճգնաժամ, ծնող-երեխա փոխհարաբերություններ, ընտանիքում բռնության, իրավաբանական, սոցիալական հարցերով և խնդիրներով։
Օգնության կարիք ունեցող անձիք ստացել են համապատասխան տեղեկատվություն դաշտում առկա երեխայի պաշտպանության ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության միջոցով։ Ինչպես նաև Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի և շահերի պաշտպանության գործընթացներում ներկայացնելու և լուծում տալու նպատակով հավաքագրվել և խմբավորվել է խնդիրները։
«Beeline»-ի սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է տրամադրել այնպիսի թվային և տեխնոլոգիական լուծումներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը։ Կարևոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություն՝ արագ տեղեկատվություն տրամադրելու և արձագանքելու միջոցով առաջարկում խնդիրների լուծումներ, իսկ դիմողներն էլ ստանում են լիարժեք խորհրդատվություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մանկական զարգացման հիմնադրամի և Beeline-ի յուրօրինակ համագործակցության շրջանակում տրամադրված 0-8000-1007 վստահության հեռախոսահամարը ապահովում է երեխաների պաշտպանության բազմաթիվ խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ինչպես նաև ՄԶՀ և այլ գործող ծառայությունների առավել հասանելիության ապահովումը հանրությանը, խոցելի ընտանիքներին և երեխաներին», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ նախաձեռնության նպատակն է արագ տեղեկատվություն տրամադրելու և արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը: «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչև ժամը 17։30-ը։ Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։
Նշենք, որ Վստահության հեռախոսագիծը տրամադրվել է GSMA գլոբալ նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է երեխաների պաշտպանության համար հեռախոսագծերի տրամադրմանն աջակցելուն։ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը ծրագրին միացել է 2014 թ. նոյեմբերի 20-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում էր ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի 25-ամյակը։
Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:
Մանկական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին։ Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն Վորլդ Վիժն Հայաստանի ՙՆերառական կրթության՚ ծրագրի շրջանակներում, 2004-2008թթ. ՄԶԿ-ն ներգրավված է եղել ՙԴժվար իրավիճակում գտնվող երեխաներ՚ ծրագրում, որն ուղղված էր կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների աջակցությանը։ 2002-2008թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնում տարբեր ծառայություններ է ստացել ավելի քան 500 երեխա։ Կազմակերպվել են սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար։
Ներկայումս, Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների, ծնողների համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ՝ http։//www.wvarmenia.am/en/child-development-foundation