Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Հովիկ Աբրահամյան. «Կառավարությունը և գիտական ոլորտը պետք է փորձեն միասին ավելի զարգացնել գյուղատնտեսությունը»
11/08/2015 19:21
Կիսվել

Հովիկ Աբրահամյան. «Կառավարությունը և գիտական ոլորտը պետք է փորձեն միասին ավելի զարգացնել գյուղատնտեսությունը»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի գիտական ներուժի լիարժեք և արդյունավետ իրացման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը:

Վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումը` գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները վերհանելու և զարգացման ուղղությունները նախանշելու առումով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ուղղություն և ոլորտում ավելի բարձր ցուցանիշներ արձանագրելու գործում գործադիրն ակնկալում է ագրոպարենային համակարգի գիտական ներուժի աջակցությունը և ակտիվ համագործակցությունը:

ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման աննախադեպ քննարկում նախաձեռնելու համար, որը լավ հնարավորություն է ՀՀ ագրոպարենային ոլորտի զարգացմանը վերաբերող առաջարկությունները ներկայացնելու և քննարկելու համար: Նա տեղեկատվություն է ներկայացրել ՀԱԱՀ գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ ագրարային կրթական, գիտական և խորհրդատվական համակարգերին ներկայացվող պահանջները հիմնականում պայմանավորված են ոլորտի ներկա վիճակով, առկա հիմնախնդիրներով և զարգացման ռազմավարական ծրագրերով: Բուհում իրականացվող գիտահետազոտական ծրագրերը ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից (2014 թ.՝ 257.56 մլն ՀՀ դրամ): 2015թ. մարտին ՀԱԱՀ-ը 4 տարի ժամկետով ստացել է պետական հավատարմագրում: Բուհն ունի 4 մասնաճյուղ՝ Սիսիանում, Վանաձորում, Գյումրիում և Արցախում, այժմ ուսանողների թիվը հասնում է 12800-ի: Համալսարանում նորացվել են գործող լաբորատորիաների սարքավորումները, ստեղծվել է 6 նոր մասնագիտացված լաբորատորիա: Ընդհանուր առմամբ 2005-2015 թթ. ՀԱԱՀ խորհրդատվական և տեղեկատվական համակարգի կողմից ՀՀ 10 մարզում իրականացվել է 465 ծրագիր, որին մասնակցել են շուրջ 35000 ֆերմեր, հողօգտագործող, վերամշակող և այլն: Անդրադառնալով ագրոպարենային ոլորտում գիտական մշակումներին և արտադրությունում դրանց ներդրման վիճակին ու խնդիրներին՝ ՀԱԱՀ ռեկտորը նշել է, որ վերջին տարիներին բուհում իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքում մշակվել են նոր տեխնոլոգիաներ, մեքենաներ և սարքավորումներ, որոնք փորձարկվել են արտադրական պայմաններում և պատրաստ են ներդրման ագրոնոմիայի, գյուղատնտեսության մեքենայացման, անասնաբուժության-անասնաբուծության, սննդարդյունաբերության, ագրարային տնտեսագիտության և այլ ոլորտներում:

Զեկուցումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են պետական ագրարային քաղաքականության առաջնահերթություններին, գիտական արդյունքների նյութականացմանը, արտադրության առաջնահերթ ճյուղերի ընտրությանը, տնկարանային տնտեսության զարգացմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը ողջունել է ագրարային համալսարանի գործունեության արդիականացմանն ուղղված քայլերը ու գիտական նվաճումները, բայց միաժամանակ անհրաժեշտ համարել առարկայական քայլերի ձեռնարկումը և գիտական ձեռքբերումների հենքի վրա կոնկրետ նպատակային ծրագրերի իրականացումը: Ագրարային գիտություն-արտադրություն կապի սերտացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀԱԱՀ-ի միջև համագործակցության ակտիվացումը և համակարգված համատեղ աշխատանքը: Հովիկ Աբրահամյանը հորդորել է համատեղ ակտիվ աշխատել տեսանելի արդյունքների հասնելու համար: «Մենք՝ կառավարությունը և գիտական ոլորտը, պետք է փորձենք միասին գյուղատնտեսության բնագավառն ավելի զարգացնել և ավելի արդյունավետ դարձնել: Պետք է արդյունքների մասին խոսենք՝ բոլորիս ուժերը համատեղենք և արդյունք տանք, մեր գյուղացիներին, հողօգտագործողներին ուղղորդենք», – նշել է վարչապետը: Ամփոփելով քննարկումը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է մշակել կոնկրետ իրատեսական ծրագրեր, համատեղ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ և ներկայացնել ՀՀ կառավարություն:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22