Այլ Լուրեր

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 10-րդ). Գևորգ Թամամյան
20/08/2015 23:28
Կիսվել

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 10-րդ). Գևորգ Թամամյան

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ

«Արտադրված է Թայվանում», մաս 10-րդ

Գևորգ Թամամյան

– Քեզ ասել եմ չէ, որ աղջկա հետ ես խոսում Ֆեյսբուքով, երկու ժպիտից ավելի մի ուղարկիր, մաքսիմում երեք, թող չմտածի, որ դուրդ եկել է, քեզ ծանր պահի… Թե չէ մատդ դնում ես «shift+0»-ի վրա, ու մոռանում…

Մինչ լսում էի ընկերոջս «խոհախրատական դասերը», զանգեց Քենը:

– Վաղն ի՞նչ գործ ունես, շաբաթ է:

– Կարծես թե, առանձնապես ոչինչ:

– Դե ուրեմն, առավոտյան գնում ենք Լուկանգ, աներոջս տուն՝ ճաշի, հետո էլ օվկիանոս՝ չէ որ քեզ խոստացել էի…

Քենն աշխատում էր Թայվանի դեղագործական ընկերություններից մեկում, և ընկերացանք առաջին իսկ հանդիպման ժամանակ՝ չափազանց համեստ և բարի անձնավորություն: Այդ ժամանակ որդին՝ Սանդըն, մոտ 2 տարեկան էր, և Քենը, չնայած ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին, փորձում էր հնարավորինս շատ ժամանակ տրամադրել նրան: Մի օր ասաց՝ գիտես, աշխատանքի բերումով հայրս շատ էր ճամփորդում… հիմա ես ուզում եմ տեսնել, թե ինչպես է որդիս մեծանում…

Առավոտյան ուղևորվեցինք դեպի Լուկանգ ավանը՝ Քենի կնոջ հայրական տուն: Արդեն տեղեկացվել էի, որ տանտերը կունգ ֆուի մասնագետ է, ինչպես նաև տիրապետում է չինական խոհանոցի վաղեմի գաղտնիքներին:

Տունն արտաքինից նեղ շենքի տեսք ուներ, բաղկացած երեք թե չորս հարկերից: Մեզ դիմավորեց Քենի աները, ով ի զարմանս կունգ ֆուի վարպետների մասին իմ պատկերացումներին, գիրուկ և ժպտադեմ մի մարդ էր: Տեղավորվեցինք գետնից ոչ շատ բարձր, զարդանախշերով ճաշի սեղանի շուրջը: Մինչ կմատուցվեր տանտիրոջ կողմից պատրաստված հիմնական կերակուրը, սեղանին հայտնվեցին չինական խոհանոցի բազմապիսի նախուտեստներ և թայվանական առօրյայի անբաժանելի մասը՝ թեյը:

Քիչ անց վարպետը ժպտաց. նշանակում է մոտենում էր գլխավոր ուտեստը և ահա՝ սեղանի վրա հայտնվեց մեծ ալյումինե կաթսան և կափարիչի բացվելն ու իմ հետ-հետ գնալը մեկ եղավ… Կաթսայի մեջ «ննջում էր» եփված մի ամբողջական աքլոր՝ զուրկ միայն փետուրներից: Այդ պահին պատրաստ էի պատուհանից թռչել դուրս՝ միայն թե չհամտեսեի այդ ճաշից, բայց ամոթի զգացումը հաղթեց… Քենը նկատեց շփոթված դեմքիս արտահայտությունը և ծիծաղելով հանգստացրեց. «Լավ բան է, չես փոշմանի, խոստանում եմ…»:

Առաջին թասին, հաջորդեց երկրորդը և պետք է խոստովանեմ, որ ապուրն, իրոք, անմահական համ ուներ… Տանտերը շարունակում էր ժպտալ…

Քիչ անց ժամանեց Քեյ Ջին, Քենի բաջանաղը… Հայերենում բաջանաղ բառը չափազանց պաշտոնական է հնչում և հիմնականում, համենայն դեպս ինձ մոտ, ասոցացվում է տարիքով բեղավոր մարդու հետ… Իսկ Քեյ Ջին ամառային սպորտային հագուստով հումորասեր տղա էր, ով ցանկանում էր աշխատանքի ընդունվել որպես փոստատար և պատրաստվում էր աշխատանքի ընդունման համար հանձնվելիք քննությանը:

Մինչ կմատուցեին անկրկնելի մերձարևադարձային մրգերը, Քենի և Քեյ Ջիի հետ որոշեցինք այցելել մոտակա Քինգ դինաստիայի կողմից կառուցված Մացույի բուդդիստական տաճարը: Մացուն ծովային աստվածուհին է՝ ձկնորսների և նավաստիների պահապանը, և քանի որ Լուկանգը նավահանգստային ավան է, այս աստվածուհին գերիշխող կարգավիճակ ունի: Եթե հիշողությունս չի դավաճանում, Մացույի տաճարի կացարանում ցանկացած մարդ կարող էր գտնել օթևան և սնունդ… Օրը շաբաթ էր, և տաճարն ու շրջապատող շուկան մարդաշատ էին: Ամենուր կարմիր և ոսկեգույն զարդարանքներ էին: Իմ բախտից տեղի էր ունենում նաև կրոնական արարողություն և ականատես եղա վանականների կողմից կատարվող ծիսակատարությանը, որի իմաստն այդպես էլ չհասկացա… և իհարկե, հասցրեցի այցելել բախտագուշակին…

***

Օվկիանոսի ափը ծանծաղ էր և պարզ երևում էին ձկնորսների կողմից տեղադրված ցանցերը: Մոտենում էր մայրամուտը, հետևաբար նաև նկարվելու իսկական ժամանակն էր… բարձունքի վրա մի աղջիկ կայանեց մոտոցիկլետը և սկսեց գետնին ամրացնել ֆոտոապարատի կանգնակը… Սանդըն ուրախ-ուրախ վազվզում էր ջրի երկայքով…

Հետդարձի ճանապարհին կանգնեցինք ընտանեկան մի ռեստորանում՝ ընթրելու: Սեղանը զարդարվեց ծովամթերքով, սակայն մի ուտեստ չափազանց կասկածելի էր թվում…

– Մի հարցրու թե ինչ է, փորձիր, այնուհետև կասեմ,- ասեց Քենը:

Հիշելով աքլորով ճաշի պատմությունը, առանց կասկածելու անցա գործի… Առաջին պատառը կանգնեց կոկորդումս, և հազիվ մղվեց դեպի ստամոքս… Անտանելի համը բերանումս՝ կակազեցի.

– Քեն, սա ի՞նչ էր…

– Դուրդ չեկա՞վ, – զարմացավ Քենը, – սա համարվում է շատ թանկարժեք դելիկատես… հորթի մարինացված աղիներ են…

Երբ հասանք Թայչունգ, դեռ «թանկարժեք աղիների» համը բերանումս էր… Քենին խնդրեցի ինձ թողնել Քարֆուրում, որ տանս ճանապարհին էր՝ պետք էր շաբաթվա պակաս-պռատ առևտուրն անել… Այն գտնվում էր բազմաբնակարան շենքի գետնահարկում:

– Իսկ այս ձկները, դուք տեղում նաև պատրաստում ե՞ք, – հարցրեցի շարքերում քայլող աշխատողին:

– Այո, այո՜…,- պատասխանեց Յուրին, որի անունը ոչ մի կերպ չէր համապատասխանում իր թայվանական դիմագծերին: Վերջերս նույնպես նման անակնկալի եկա, երբ գրասենյակի դուռը բացեց Սեբաստիանը՝ ազգությամբ հնդիկ համակարգիչների մասնագետը…

Քիչ անց, մաքրած կարմիր ձուկը ձեռքերիս էր…

– Բայց սա դեռ հում է…,- զարմացած նայեցի Յուրիին, ինչից նա էլ ավելի զարմացավ:

Պարզվում էր, «պատրաստել» ասելով նա հասկացել էր միայն մաքրելը… Ինչ արած, հաշվի առնելով արտասահմանցի լինելուս հանգամանքը, տնօրինության կողմից ընդունվեց որոշում տապակել ձուկը հենց խանութում… Իրոք որ, շատ համեղ էր…

2012 – 2015թթ.

շարունակելի…

Նախորդ մասերը կարող եք կարդալ այստեղ:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34