Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Համագործակցության ընդլայնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարկային մարմինների միջև
24/08/2015 12:31
Կիսվել

Համագործակցության ընդլայնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարկային մարմինների միջև

ՀՀ և ԼՂՀ ֆինանսների նախարարությունների հարկային մարմինների միջև համագործակցությունը սկիզբ է դրվել երկու կառույցների ստեղծման առաջին իսկ օրվանից: Համագործակցության շրջանակում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես  էլ աշխատանքային խմբերի միջև: Օրերս աշխատանքային այցով Երևանում էր ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանի և ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանի կողմից ստորագրվել է 2015-17թ.թ. համագործակցության միջոցառումների ծրագիր: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է երկու հարկային մարմինների միջև տեղեկատվության, առաջավոր փորձի փոխանակության, ուսուցման կազմակերպման, համատեղ հսկողական միջոցառումների և հարկային վարչարարության մյուս կարևոր ուղղություններով աշխատանքների իրականացում: ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանը կարևորելով երկու կառույցների սերտ համագործակցությունը, նշել է, որ հարկային օրենսդրության և վարչարարական փորձի ուսումնասիրության և փոխառության նպատակով նախատեսվում է շարունակել մասնագետների և աշխատանքային խմբերի փոխադարձ այցելությունները: Եռամյա գործակցության ծրագրով նախատեսվում է նաև ՀՀ և ԼՂՀ ֆինանսների նախարարությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հնարավորությունների զարգացում, իրավախախտումների բացահայտում և կանխարգելում, ԼՂՀ հարկային դաշտի վերաբերյալ տեղեկատվական նյութերի  հրապարակմանը օժանդակում: Արցախի ՖՆ անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով նախատեսվում է մասնագետների ներգրավումը ՀՀ ՖՆ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներին: Ամփոփելով և արդյունավետ գնահատելով 2012-14թ.թ. եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն, ընդգծվել է, որ հաջողվել է կյանքի կոչել նախատեսված բոլոր միջոցառումները: Մասնավորապես երկու կառույցների աշխատանքային խմբերի, մասնագետների փոխադարձ այցելություններ են կազմակերպվել, որոնց  ընթացքում քննարկվել են հարկային վարչարարության կատարելագործման, հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման, հսկողությանն ուղղված հարցեր: ՀՀ ՖՆ մասնագետների կողմից ծրագրի շրջանակում միաժամանակ պարբերաբար մեթոդաբանական օժանդակություն է ցուցաբերվել դատաիրավական, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52