Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելվում է
24/08/2015 18:42
Կիսվել

Բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելվում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների աջակցությամբ շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ համաքաղաքային ստուգայցերը: Հերթական ստուգայցը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկայամերձ Վանթյան փողոցում էր, որտեղ սանիտարական ոչ պատշաճ պայմաններում, փողոցի ու հարակից մայթերի ողջ երկայնքով տասնյակ տարիներ իրականացվել է բացօթյա ապօրինի առևտուր: Ստուգայցի շրջանակում առևտրով զբաղվող քաղաքացիներին մեկ անգամ ևս տեղեկացվել է, որ չսահմանված վայրում առևտուրն արգելված է օրենքով, ըստ այդմ բոլորին հորդորել են իրենց գործունեությունն իրականացնել բացառապես շուկաներում և առևտրի համար սահմանված մյուս տարածքներում: Հարակից շուկայի տնօրինության հետ էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առևտրով զբաղվող քաղաքացիների համար տեղեր հատկացնել գյուղատնտեսական շուկայի բուն տարածքում:

Արդյունքում Վանթյան փողոցն ազատվել է բացօթյա ապօրինի առևտրից և ներկայում այնտեղ իրականացվում են նորոգման աշխատանքներ՝ փողոցը ավտոտրանսպորտի և հետիոտնի համար լիարժեք երթևեկելի դարձնելու նպատակով: Հիշեցնենք, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գործում են գյուղմթերքի շուկաներ, նաև փոքր շուկաներ, իսկ շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, կազմակերպվում են նաև գյուղմթերքի իրացման տոնավաճառներ: Բացի նշված վայրերից, որևէ այլ տեղ գյուղմթերքի առևտրի կազմակերպումն արգելվում է:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կազմակերպված համատեղ ստուգայցի շրջանակում աշխատանքներ են տարվում նաև Մալաթիայի փողոցում հագուստի և զանազան իրերի առևտրով զբաղվող քաղաքացիների հետ, որպեսզի վերջինները ևս առևտուրն իրականացնեն բացառապես խանութների ու տաղավարների ներսում և վաճառքի իրերով չծանրաբեռնեն առևտրային գործունեության տարածքի արտաքին հատվածն ու մայթերը: Ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58