Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Գավառի մանկատան սաները հաղթահարեցին Արմաղան լեռան գագաթը
15/09/2015 13:44
Կիսվել

Գավառի մանկատան սաները հաղթահարեցին Արմաղան լեռան գագաթը

Ս.թ. սեպտեմբերի 11-ին  Գավառի մանկատան սաները և ուսուցիչները,  մարզի համայնքների անապահով ընտանիքների մի խումբ երեխաներ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության աշխատակիցների հետ  միասին վերելք կատարեցին դեպի Գեղամա լեռնաշղթայի՝ Արմաղան լեռան գագաթը:

Արշավը կազմակերպվել էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ,  «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ բարեգործական ծրագրի շրջանակներում, որի  նպատակն է Գավառի մանկատան սաների համար ստեղծել ընդլայնված կրթական հնարավորություններ, ինչպես նաև նպաստել նրանց սոցիալական ինտեգրմանը:

Հաղթահարելով  ավելի քան 2800 մ բարձրություն` արշավի մասնակիցները այցելեցին  լեռնագագաթին գտնվող  խառնարանային լիճը և հին սրբավայրի տեղում կառուցված մատուռը, ինչպես նաև մասնակցեցին  Հայաստանի անկախության տարեդարձին  նվիրված քննարկմանը: «Վորլդ Վիժն»-ի Գավառի գրասենյակի աշխատակիցները նրանց համար կազմակերպեցին  ազգային խաղեր և  այլ զվարճանքներ:  Ընդհանուր թվով ավելի քան 40 երեխա և մոտ 25 մեծահասակ մասնակցեց միջոցառմանը:

Նման միջոցառումները մանկատան սաներին  հնարավորություն են տալիս  հաստատությունից  դուրս  կապեր հաստատել իրենց հասակակիցների հետ և  ձեռքբերել նոր ընկերներ, ինչը նպաստում է այդ երեխաների մոտ հաղորդակցման հմտությունների ձևավորմանը և հասարակության մեջ նրանց ինտեգրմանը:

Գավառի մանկատանն իրականացվող  եռակողմ համատեղ ծրագիրը  սկսվել է 2014 թ. հոկտեմբերին:  Ծրագրի շրջանակներում Գավառ քաղաքի մանկատանը ստեղծվել է  կրթական կենտրոն, որտեղ  9-18 տարեկան մոտ 80 երեխա՝ մանկատան սաներից և մարզի անապահով ընտանիքներից, մասնակցում է  հայոց և օտար լեզուների, մաթեմատիկայի,  պատմության խորացված ուսուցման դասերի, ինչպես նաև  տարբեր մասնագիտական դասընթացների:

Ծրագրի՝ մոտ 41 000 000 ՀՀ դրամ ֆինանսավորումն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից թողարկած Visa ԲԱՐԵՐԱՐ  բարեգործական քարտի միջոցով:  Ծրագիրն իրականացնում է  «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը:

Այս ծրագիրը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ , «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի առաջին համատեղ բարեգործական նախաձեռնությունն է:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52