Ֆինանսների նախարարություն. պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ 15/09/15
Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294166 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 900 000 000 դրամ, հետգնված ծավալը` 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 518 995 904 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.6010 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 2 գործակալ: