Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
2015 թվականի հունվար-հուլիսին  պետբյուջեի եկամուտներն աճել են 0.8%-ով
16/09/2015 09:55
Կիսվել

2015 թվականի հունվար-հուլիսին պետբյուջեի եկամուտներն աճել են 0.8%-ով

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2015 թվականի հունվար-հուլիսին կազմել են շուրջ 635.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 698.5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 72.3 և 73.2%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: 2014 թվականի հունվար-հուլիս ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 0.8% ով կամ 4.8 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների աճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտները և պետական տուրքերն էական փոփոխություն չեն կրել: Պետական բյուջեի եկամուտների 93.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 6.1%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2015 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 593.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են իննամսյա ծրագրի 71.5%-ը: 2015 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15.2% ով կամ 92.3 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: 2015 թվականի հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 63 մլրդ դրամ պակասուրդով` ճշտված ծրագրով նախատեսված 75.8 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24.6 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39