Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են 1.8%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին յոթ ամսում Հայաստանում արտադրվել է 168 հազար տոննա հաց, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 1.8%-ով:
Միևնույն ժամանակ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 12.3%-ով և կազմել 105.5 հազար տոննա: Ձավարեղենի արտադրության ծավալներն աճել են 48.9%-ով և կազմել 474.4 տոննա: Հրուշակեղենի արտադրության ծավալներն աճել են 11.9%-ով և կազմել 8 866.7 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են 37.9%-ով և կազմել 1 693.5 տոննա: