
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է «Հարկերը և հանցավորությունը» խորագրով միջազգային համաժողովի
Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 16-17-ը Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Հարկերը և հանցավորությունը» խորագրով 4-րդ համաժողովին: Միջոցառմանը քննարկվել են հարկային հանցագործությունների և ինտերնետային գաղտնի ցանցի, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում պետական մոտեցման, հարկային և ֆինանսական այլ հանցագործությունների դեմ պայքարում լայնածավալ տվյալների օգտագործման, ինչպես նաև հարկերից խուսափելու ռիսկերի հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև անօրինական հոսքերին դիմակայելու նպատակով զարգացող երկրներին օժանդակելու խնդրին: