Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Վան Յունի հետ
25/09/2015 10:16
Կիսվել

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Վան Յունի հետ

Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չինաստանի Պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունի հետ:

Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Սիանի եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու հրավերի համար: «Ուրախությամբ ընդունեցի այս հրավերը՝ ելնելով Մետաքսի մեծ ճանապարհի վերաստեղծման նախագծերին մասնակցելու Հայաստանի լուրջ հետաքրքրությունից», – ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և հայ-չինական հարաբերություններն ունեն պատմական խորը արմատներ՝ հասնելով ընդհուպ մինչև Մետաքսի մեծ Ճանապարհի գոյության ժամանակները:

«Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է, ինչի մասին են վկայում մարտին Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան և նրա բանակցությունները Նախագահ Սի Ծինփինի հետ, ինչպես նաև երկու օր առաջ իմ և Չինաստանի վարչապետ Լի Քեցյանի հանդիպումը: Անկասկած, այս մակարդակի հանդիպումները նոր թափ են հաղորդում մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը»,- նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների հիման վրա կառավարությունն ակտիվ աշխատում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:

Պարոն Աբրահամյանը կարևորել է Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու չինական կողմի նախաձեռնությունը, ինչը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանի տնտեսական զարգացման համար:

Չինաստանի պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի մասնակցությունը համաժողովին և նշել, որ Չինաստանը կարևոր է համարում և շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը տարբեր ուղղություններով: Վան Յունը նշել է, որ չինական կողմը պատրաստ է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով՝ վերջին տարիների բարձր մակարդակի քաղաքական շփումները նպաստում են երկու երկրների հարաբերությունների խորացմանը և՛ քաղաքական, և՛ տնտեսական բնագավառներում: Չինաստանի փոխվարչապետը գոհունակությամբ փաստել է, որ զգալի ավելացել է երկկողմ ապրանքաշրջանառությունը և նույնպես համոզմունք է հայտնել, որ Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու զարգացումն էապես կնպաստի եվրասիական տարածաշրջանի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս, կարևորել են համագործակցությունը միջազգային կառույցներում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան վերադարձել է Երևան:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08