
Առևտրի ոլորտում միջին աշխատավարձը կազմում է մոտ 154,74 հազար ՀՀ դրամ
Հայաստանում առևտրի ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 154,74 հազար ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ առևտրի ոլորտում միջին աշխատավարձը շուրջ 42 հազար ՀՀ դրամով
ցածր է, քան հանրապետությունում միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը (մոտ 196,75 հազար ՀՀ դրամ):
Նշենք, որ Հայաստանում աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը ֆինանսական ոլորտում է՝ 418,71 հազար ՀՀ դրամ: Երկրորդ տեղում տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտն է՝ 359,8 հազար ՀՀ դրամ: Երրորդ տեղում հանքարդյունաբերության ոլորտն է՝ 350 հազար ՀՀ դրամ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշով: