Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Ֆինանսների նախարարություն. Հարկային խորհրդում քննարկվել է Հարկային օրենսգրքի նախագիծը
20/10/2015 14:46
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. Հարկային խորհրդում քննարկվել է Հարկային օրենսգրքի նախագիծը

Ֆինանսների նախարարությանը կից Հարկային խորհրդում քննարկվել է Հարկային օրենսգրքի նախագիծը, որը հաստատվել է Կառավարության նիստում` հոկտեմբերի 8-ին: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կարևորելով խորհրդի ակտիվ մասնակցությունը նախագծի վերջնական մշակման գործընթացին, ընդգծել է, որ հարկային օրենսգրքի մշակումը և կիրառումը կարևոր ներդրում կլինի հայաստանյան հարկային համակարգի հետագա զարգացման գործում. «Հարկային օրենսգիրքը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, տնտեսության աշխուժացմանը և կոռուպցիոն ռիսկերը բացառելուն, ինչը, կարծում եմ, հեղափոխական քայլ է լինելու համակարգի համար»: Հարկային օրենսգրքի նախագծի մշակման հիմքում՝ յուրաքանչյուր հարկատեսակի հարկման բազայի, դրույքաչափերի, հաշվարկման ու վճարման կարգի, ինչպես նաև հարկային վարչարարության գործիքակազմի ուղղությամբ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության և ՀՀ ֆինանսների նախարարությունում ձևավորված աշխատանքային խմբերի կողմից իրականացված խորը ու բազմակողմանի վերլուծության արդյունքներն են: Ըստ Գագիկ Խաչատրյանի, գնահատվել է նաև նախագծով առաջարկվող փոփոխությունների ազդեցությունը գործարար միջավայրի, մրցակցային միջավայրի, գնաճային հնարավոր ճնշումների, պետական բյուջեի հարկային եկամուտների մեծության, ինչպես նաև հարկային վարչարարության վրա: Նախարարի խոսքով՝ բարեփոխումներն իրականացվելու են 3-5 տարիների ընթացքում, որպեսզի հնարավոր լինի հարկային համակարգում ապահովել կայունություն և սահունություն. «Բարեփոխումները բոլոր փուլերում ապահովելու են հարկային եկամուտների աճ, իսկ տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական կշիռը տրվում է սպառման հարկմանը»: Նիստում ներկայացվել է նաև Միասնական գանձապետական հաշվի ներդրման նախագծի փաթեթը:  Ըստ նախարարի, առաջարկվում է ներդնել պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման արմատապես նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ. «Հիմնական սկզբունքը կայանում է նրանում, որ հարկ վճարողների կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները դեռևս չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային պարտավորություն արտացոլող հարկային հաշվարկ: Հետևաբար, հարկ վճարողը մինչև հարկային հաշվարկների ներկայացումը կարող է փաստացի տնօրինել իր կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները, այդ թվում՝ հետ ստանալ»,-նշել է Ֆինանսների նախարարը: Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը Հարկային օրենագիրքը որակելով որպես  հեղափոխական և համարձակ փոփոխություն, համոզմունք է հայտնել, որ 2018-ին օրենսգիրքի կիրարկմամբ կունենենաք հնարավորինս ավելի կատարյալ համակարգ, ինչը կնպաստի գործարար ակտիվությանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանը: ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Յանուշ Շիրմերի դիտարկմամբ` նախագիծը մեկ քայլ առաջ է. «Համոզված եմ, որ այն կիրառության մեջ դնելուց հետո էապես կփոխվի բիզնես միջավայրը, առավել կդյուրացվի տնտեսվարողների աշխատանքը»: Նախատեսվում է, որ Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թվականից: Իսկ մինչ այդ լայնածավալ քննարկումները կշարունակվեն մինչև 2016 թվականի փետրվար. այդ նպատակով նախատեսվում է  անցկացնել Հարկային խորհրդի 11 նիստ:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34