Վեց ամսում Հայաստան է ներմուծվել 3.7 հազար տոննա շոկոլադ
Ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստան է ներմուծվել 3 հազար 767,8 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շոկոլադի ներմուծման ծավալներն աճել են: 2014 թվականի հունվար-սեպտեմբերին ներմուծվել էր 2 հազար 938,6 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ:
Ինչպես տեղեկացնում են Մաքսային ծառայությունից՝ հաշվետու ամիսներին մեր երկիր ներմուծված շոկոլադի և կակաո պարունակող այլ սննդի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 14 մլն 589 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ 2014 թվականին Հայաստան էր ներմուծվել 7 հազար 975.4 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 8 հազար 544.6 տոննա: