Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ինֆոգրաֆիկան մարքեթինգում
11/11/2015 21:39
Կիսվել

Ինֆոգրաֆիկան մարքեթինգում

Ինֆոգրաֆիկան գրաֆիկայի միջոցով տեղեկատվության փոխանցումն է, որի նպատակն է բարդ տեղեկատվությունը ներկայացնել լսարանին պարզ ու հետաքրքիր տարբերակով: Ինֆոգրաֆիկան կարող է լինել ինչպես տեսանյութերի, այնպես էլ գրաֆիկական նկարների տեսքով: Ամփոփ մեկնաբանմամբ՝ ինֆոգրաֆիկան դիզայնի, տեքստի ու վերլուծության խառնուրդ է:

Ինֆոգրաֆիկայի դերն ու նշանակությունը գնալով կարևորվում է, քանի որ մեծանում են տեղեկատվական հոսքերը: 21-րդ դարը մեծ ծավալների տեղեկատվության ժամանակաշրջան է, իսկ տեղեկատվական մեծ հոսքերի հետ մեկտեղ առաջանում են այնպիսի գործիքների անհրաժեշտություն, որոնք օգնում են մատչելի լեզվով այդ տեղեկատվությունը մատուցել լսարանին: Այդ գործիքներից մեկն էլ ինֆոգրաֆիկան է: Ինֆոգրաֆիկան մեծացնում է հավանականությունը, որ Ձեր նյութն ու բարդ տեղեկատվությունը կդիտեն և կտարածեն:

Ինֆոգրաֆիկան լինում է տարբեր տեսակի.

Վիճակագրական ինֆոգրաֆիկա: Վիճակագրական ինֆոգրաֆիկան ինֆոգրաֆիկայի ամենատարածված տեսակներից է: Եթե Ձեր բիզնեսի ոլորտում կա հետաքրքիր հետազոտություն, որտեղ շատ են բարդ ու խճճված թվերը, ապա ինֆոգրաֆիկան այդ ամենը ներկայացնելու ամենալավ տարբերակներից է: Ինֆոգրաֆիկայով ներկայացվող վիճակագրությունն ավելի արդյունավետ է տարածվում լրատվամիջոցներով:

Քարտեզ: Քարտեզով ներկայացվող ինֆոգրաֆիկան հարմար է ինչպես բլոգներում, սոցիալական ցանցերում տարածելու համար, այնպես էլ տպագիր տարբերակով: Քարտեզ ինֆոգրաֆիկան կարող է լինել ինչպես տեսանյութի, այնպես էլ պատկերի տեսքով:

Հիերարխիկ ինֆոգրաֆիկա: Այս տարբերակը շատ տարածված է կազմակերպության ներքին կառուցվածքը, շուկայի բաղադրիչները կամ կառուցվածքային այլ տեղեկատվություն դասակարգելու համար: Հիերարխիկ ինֆոգրաֆիկան հաճախ ներկայացվում է բուրգի տեսքով:

Մատրիցա: Մատրիցայի միջոցով ներկայացվում է հիմնականում նույն թեմայի վերաբերյալ բարդ ու մեծ ծավալով տեղեկատվությունը: Այս լուծումն ավելի արդյունավետ է տեխնիկական կրթությամբ թիրախային լսարանի համար:

Ֆոտո-ինֆոգրաֆիկա: Ֆոտո-ինֆոգրաֆիկան հարմար է ինչպես նորաձև ամսագրերի, օնլայն հարթակների, այնպես էլ ինտերիերի ձևավորման համար: Սպասասրահում տեղադրված հետաքրքիր ֆոտո-ինֆոգրաֆիկան կարող է հետաքրքրել այցելուներին, օգնել վաճառքների հարցում:

Համեմատություն: Համեմատությունը ինֆոգրաֆիկայի հերթական ամենատարածված մեթոդներից է: Համեմատելը հետաքրքրություն է հաղորդում ցանկացած թեմայի: Ինֆոգրաֆիկայի միջոցով համեմատել հնարավոր է ամեն ինչ` թեյ ու սուրճ, ծխող ու չծխող, մեքենա վարող ու հեծանիվ, Հայաստան ու Վրաստան և այլն: Համեմատությունն ինտրիգ ու հետաքրքրություն է մտցնում թեմայի մեջ:

Քանի որ մարդիկ սիրում են վերլուծական, վիճակագրական տվյալներ` ինֆոգրաֆիկան վիրուսային տարածման պոտենցիալ ունի: Բացի այդ, ինֆոգրաֆիկայի առավելություններից է նաև այն, որ այն հնարավոր է օգտագործել ինչպես օնլայն, էլեկտրոնային, այնպես էլ օֆլայն հարթակներում: 

Վահրամ Միրաքյան

Ձեր հարցերը և մեկնաբանությունները կարող եք գրել ստորև կամ դրանք ո ւղարկել [email protected] էլ.փոստի հասցեով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08