Պաշտոնական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 421.50-0.50
OIL:  BRENT - 73.26+1.03 WTI - 69.82-0.84
COMEX:  GOLD - 3978.70+0.41 SILVER - 57.92+1.12
COMEX:  PLATINUM - 1551.00-1.44
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.81+0.41 EUR/GBP - 1.1402+0.04
FOREX:  EUR/USD - 1.1402+0.04 GBP/USD - 1.3234+0.03
STOCKS RUS:  RTSI - 945.09-0.73
STOCKS US: DOW JONES - 52319.20+0.26 NASDAQ - 26213.72+1.52
STOCKS US: S&P 500 - 7499.36+0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 70474.96+0.59 TOPIX - 4011.50+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02+0.00 SSEC - 4112.45+0.44
STOCKS EUR:  FTSE100 - 10497.12+0.12 CAC40 - 8403.99+0.44
STOCKS EUR:  DAX - 24995.81+1.50
01/07/2026  CBA:  USD - 368.05+0.16 GBP - 487.7+0.83
01/07/2026  CBA:  EURO - 419.47+0
01/07/2026  CBA:  GOLD - 47641+16 SILVER - 695.79+13.26
Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը եվ մարզային գերակայությունները քննարկելու նպատակով
12/11/2015 09:59
Կիսվել

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը եվ մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

«Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված այս քննարկմանը կցանկանայի, որպեսզի առանձնահատուկ ուշադրություն դարձնենք երկու խնդրի վրա՝ գյուղատնտեսության զարգացում, հատկապես՝ անասնապահության և երկրորդ՝ ենթակառուցվածքների զարգացում: Կցանկանայի տեսնել, թե պետությունը ի՞նչ նոր նախաձեռնություններով կարող է օժանդակել գյուղատնտեսության զարգացմանը, այդ թվում՝ անասնապահությանը, որովհետև այս ոլորտում աճի միտումները մեզ համար ուրախալի են: Երկրորդ՝ մենք 2012թ. վերջին և 2013թ. սկզբին վերլուծելով տարբեր մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, եկանք այն եզրակացության, որ Արագածոտնի մարզի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը ենթակառուցվածքների թույլ զարգացվածությունն է: Նկատի ունեմ՝ ջրամատակարարումը, միջհամայնքային ճանապարհների վիճակը, գազամատակարարումը: Անշուշտ, նկատել եք, որ տարիների ընթացքում մենք այս ոլորտներին ուղղված միջոցներն ավելացրել ենք: 2015թ.-ին 2014թ.-ի համեմատ այս ոլորտների զարգացմանն ուղղված միջոցները կրկնապատկվել են, և մենք ակնկալում ենք, որ միջոցների ավելացումը բերելու է նաև իրավիճակի բարելավման, արդյունքների կրկնապատկման, միգուցե՝ փոքր-ինչ ավելիին: Պետք է շատ խնայողաբար վերաբերվել այս միջոցներին:

Արագածոտնի մարզով է անցնում մեր երկրի կարևորագույն երակներից մեկը, այստեղ է իրականացվում մեր կարևորագույն ծրագրերից մեկը՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» և մենք նպատակ ունենք ու վստահ եմ, որ իրականացնելու ենք, 2018թ.-ին ավարտել Արագածոտնի մարզով անցնող այդ մայրուղու ամբողջական հատվածը և մեր ծրագրերի համաձայն, 2018թ.-ին արդեն շահագործման ենք հանձնելու Երևան-Գյումրի ամբողջական հատվածը:

Ակնկալում եմ, որ մարզպետարանը, համայնքների ղեկավարները բարեխղճությամբ ու պատրաստակամությամբ կմոտենան խնդիրների լուծմանը, որովհետև ճանապարհի համար նոր հողակտորների օտարման անհրաժեշտություն կա: Այսինքն` մարդիկ պետք է հասկանան, որ այս ճանապարհը շատ կարևոր է հանրապետության համար և, բնականաբար, առաջին հերթին՝ մարզի: Շատ էական է այն հանգամանքը, որ միջոցներ են նախատեսվում նաև կենտրոնական ճանապարհին երկրորդական ճանապարհների միացման համար, այսինքն` զարգացման լուրջ խնդիրներ են լուծվում:

Իհարկե, կցանկանայի, որպեսզի մարզպետարանը շատ ավելի ուշադիր և բծախնդիր լիներ առողջապահության և կրթության խնդիրների նկատմամբ, մեծ ուշադրություն դարձներ կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը, որովհետև Արագածոտնը մեր այն եզակի մարզերից է, որտեղ գյուղական բնակչությունը մի քանի անգամ գերազանցում է քաղաքային բնակչությանը: Ուստի, այս խնդիրները հրատապ լուծում են պահանջում հատկապես գյուղական բնակավայրերում: Պետք է շատ ուշադիր լինել այս հարցում: Մեր օժանդակությունն այստեղ մշտապես կարող եք ակնկալել»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրել է ըստ տարբեր ոլորտների՝ քաղաքաշինություն և բնակկոմունալ տնտեսություն, ճանապարհաշինություն, ենթակառուցվածքներ և տրանսպորտ, գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնապահպանություն և այլ բնագավառներում իրականացված, ինչպես նաև առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերը, ընթացիկ աշխատանքներն ու առկա խնդիրները: Մարզպետը վստահեցրել է, որ Հանրապետության Նախագահի նշած ուղղություններով աշխատանքները մարզպետարանի մշտական ուշադրության ներքո են, և դրանց արդյունքների մասին պարբերաբար կզեկուցվեն Նախագահին:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ, որոնք, ըստ նրա, հիմնականում նախատեսված են կրթության բնագավառում՝ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական կրթական հաստատությունների համար:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման, ինչպես նաև ցանքատարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման միջոցառումների մշակման և անասնաբուծության զարգացման ծրագրերի առաջմղման նպատակով միջոցներ ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման ուղղությամբ՝ համապատասխան ուսումնասիրության արդյունքներն ու ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ Արագածոտնի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկել մարզի ցանքատարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման համար անհրաժեշտ ոռոգման համակարգերի զարգացման, մասնավորապես՝ ջրանցքների շարունակական վերականգնման առաջնահերթությունները՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերում ներառելու նպատակով համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Մարզպետին հանձնարարվել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել անասնաբուծության զարգացմանն ուղղված մարզային ծրագրերի միջանկյալ արդյունքները՝ մարզի ֆերմերային տնտեսություններին օժանդակության լրացուցիչ մեխանիզմների վերաբերյալ հստակ միջոցառումներ մշակելով:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին աջակցության նպատակով մարզպետը հանձնարարական է ստացել՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել այդ ճանապարհային միջանցքի շինարարությամբ նախատեսված Աշտարակ-Թալին հատվածի հողերի օտարման ծրագրի անխափան իրագործմանն ու շինհրապարակների պատշաճ նախապատրաստման ընթացքին:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված ցանկով նախատեսված հրատապ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ կողմից ներկայացված համայնքների կրթական հաստատությունների հրատապ նորոգման խնդիրներին:

01/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.16
Եվրո (EUR)
419.47
+0
Ռուբլի (RUR)
4.7071
+0.0011
Լարի (GEL)
139.28
+0.21
47641
+16
Արծաթ
695.79
+13.26