Ֆինանսների նախարարություն․ տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ
Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294167 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 320 000 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 001 304 833 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.7421 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: