Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Կառավարության նիստ․ բարենպաստ գործարար միջավայր՝ ներքին արտադրողի համար
19/11/2015 22:08
Կիսվել

Կառավարության նիստ․ բարենպաստ գործարար միջավայր՝ ներքին արտադրողի համար

Կառավարությունը հաստատել է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը: Այս որոշման ընդունումը պայմանավորված է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 206-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով, պայմանով որ վերամշակված ապրանքները կտեղադրվեն «բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կարող են կիրառվել վերամշակված ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափեր: Համաձայն վերոնշյալ օրենքի համապատասխան հոդվածի` այդպիսի ապրանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Փաստորեն, եթե «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով հանրապետություն ներմուծվող ապրանքները (հումք ու նյութերը կամ կոմպլեկտավորող մասերը) ծառայում են վերջնական արտադրանք ստանալու համար, ապա ներմուծված ապրանքների համար կգանձվի մաքսատուրք պատրաստի արտադրանքի համար նախատեսված մաքսատուրքի դրույքաչափով` եթե պատրաստի արտադրանքի դրույքաչափն ավելի ցածր է ներմուծված ապրանքների դրույքաչափից: Ընդունված որոշումը կնպաստի հանրապետությունում ներքին արտադրողի համար բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը:

Գործադիրն ընդունել է «Հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չպահանջող ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը սահմանելու մասին» որոշում: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով ամրագրված է, որ ՀՀ կառավարությունը, Միության հանձնաժողովի որոշմանը համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում:

Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի բնականոն շահագործման հանձնման ընթացքի ապահովման և Սյունիքի տարածաշրջանային մաքսատան արդիականացման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» վարկային ծրագրի շրջանակում վարկային միջոցների հաշվին կատարված, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ընդունելի ծախս չհամարված գումարի ետ վերադարձման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին կհատկացվի ավելի քան 173 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` կառավարության պահուստային ֆոնդից: Նիստում ներկայացվել է, որ 2008-2010թթ.-ին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերով նշված ծախսը համարվել է չհիմնավորված, հարուցվել է քրեական գործ, և գործն այս պահին գտնվում է դատարանում: Վարչապետն իր մտահոգությունն է հայտնել և հանձնարարել արդարադատության նախարարին հետամուտ լինել հարցի շուտափույթ կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը փոխհատուցում է, որպեսզի հիմնադրամի ծրագիրը շարունակվի, միաժամանակ ակնկալելով, որ դատական գործընթացի արդյունքում այդ գումարը հետ կվերադարձվի:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85