Բնակարանների գները Երևանում. 2015 հոկտեմբեր
Երևանի անշարժ գույքի շուկայում գների հարաբերական կայունությունը պահպանվում է. էական տատանումներ չեն գրանցվում արդեն 10 ամիս:
Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա արդյունքներով Կենտրոն համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428 հազար ՀՀ դրամ:
Մայրաքաղաքի բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 356,7 հազար դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 282,8 հազար դրամ:
Միևնույն ժամանակ, բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմել է 276.2 հազար դրամ, Ավանում՝ 260,95 հազար դրամ, Շենգավիթում՝ 257,35 հազար դրամ:
Նոր-Նորքում ցուցանիշը կազմել է 253,5 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 252,2 հազար դրամ, Աջափնյակում՝ 250,35 հազար ՀՀ դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 243,5 հազար դրամ, Նուբարաշենում` 156,9 հազար դրամ: