Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Նախագահն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը
02/12/2015 21:46
Կիսվել

Նախագահն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին մեր երկրում` Հանրապետության Նախագահը նշել է, որ Չեխիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է Եվրոպայում, և մեր երկիրը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները բարեկամ Չեխիայի հետ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ չեխ պատգամավորների այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և Չեխիայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանը, այցի շրջանակներում չեխ պատգամավորները, հնարավորություն կունենան նաև ավելի մոտիկից ճանաչելու հայ ժողովրդին ու Հայաստանը:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցության ներկայիս մակարդակի մասին, որն արտացոլվում է պատգամավորների ակտիվ փոխայցելություններով, երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի սերտ փոխգործակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար և նշել, որ տեղյակ է վաղը պարոն Համաչեկի գլխավորած պատվիրակության այցի մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ չեխ խորհրդարանականները հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Յան Համաչեկը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ հյուրընկալության համար, նշելով, որ ուրախ է կրկին հանդիպելու ՀՀ Նախագահին, ում պատիվ է ունեցել հյուրընկալել Չեխիայում՝ իր պաշտոնն ստանձնելուց կարճ ժամանակ հետո: Պատգամավորների պալատի նախագահը ևս բարձր է գնահատել հայ-չեխական քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակն ու հաստատված սերտ կապերը, երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ իրականացվող գործնական ակտիվ աշխատանքը: Նա կարևորել է այդ ամենի հետ միասին տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք օգտագործումը, ընդգծելով, որ խորհրդարանականները պատրաստ են աջակցելու այդ ոլորտում հարաբերությունների ընդլայնմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ ԵՄ շրջանակներում, միջազգային տարբեր կառույցներում: Կողմերը գոհունակությամբ են խոսել նաև հումանիտար կապերի ամրապնդման ուղղությամբ երկուստեք ջանքերի մասին, որը, նրանց համոզմամբ, թույլ է տալիս հայ և չեխ ժողովուրդներին հաղորդակից լինել միմյանց հոգևոր, մշակութային արժեքներին: Նշելով, որ բոլորովին վերջերս Հայաստանում առիթ է ունեցել ընդունելու Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային՝ Նախագահ Սերժ Սարգսյանն այդ համատեքստում իր գոհունակությունն է հայտնել Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին տրամադրելու կապակցությամբ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52